Բաժիններ՝

«Ինձ միշտ ասում են՝ վաղը, բայց հարցը գումարի մեջ չէ». Ռոնալդուն՝ Պերեսի մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն հոգնել է խոստումներից, որոնք իրեն տալիս է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և չի կատարում դրանք: Ըստ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ խոսքն առաջին հերթին՝ չի գնում փողի մասին, ինչպես գրում են իսպանական ԶԼՄ-ները:

«Ինձ միշտ ասում են՝ վաղը: Հարցը փողի մեջ չէ, այլ կարգավիճակի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում El Mundo-ն:

Համաձայն աղբյուրի տեղեկության՝ Ռոնալդուն, ով իրեն համարում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը, պահանջում է տարեկան աշխատավարձ՝ 42 մլն եվրոյի չափով: Նա շատ դժգոհ է այն բանից, որ ստանում է ավելի քիչ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031