Բաժիններ՝

Թուրքիան ծրագրում է 2021թ. ունենալ սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN», «ROKETSAN» ընկերությունները, «TÜBİTAK SAGE» ուսումնասիրությունների կենտրոնը, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության հետ համաձայնագիր են կնքել, սեփական արտադրության հեռահար ՀՕՊ համակարգեր համատեղ արտադրության հարցում:

«Haberler» լրատվամիջոցի համաձայն՝ նախատեսվում է այդ համակարգերը երկրի զինված ուժերի շահագործմանը հանձնել 2021թվականին:

«ASELSAN»-ի մասնաբաժինը այդ ծրագրում կազմել է 869մլն 13.861 թուրքական լիրա, որը համարժեք է շուրջ 228,5 մլն դոլարի:

Հիշեցնենք, որ Թուրքիայն դեռևս չունի սեփական արտադրության ՀՕՊ համակարգեր և այդ բացը լրացնելու համար պաշտոնական Անկարան Ռուսաստանի հետ ռուսական «S400» ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրել: Ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմատակարարվեն միայն 2020թ.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս