Բաժիններ՝

Ֆլորենտինո Պերեսը թույլ է տվել գործակալ Ժորժե Մենդեշին նոր ակումբ փնտրել Կրիշտիանու Ռոնալդուի համար

Երևում է՝ իրական շանս կա, որ Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կհեռանա «Ռեալից»:

Ըստ Diario Record-ի տեղեկության՝ Ֆլորենտինո Պերեսը հաղորդել է Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին, որ վերջինս կարող է սկսել նոր ակումբ փնտրել 32-ամյա հարձակվողի համար: «Ռեալի» նախագահը չի նշել կոնկրետ գումար, որի դիմաց պատրաստ է բաց թողնել Ռոնալդուին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Ռեալից»՝ Պերեսի չկատարած խոստումների պատճառով: Իսպանիայի առաջնության 14 խաղերում Կրիշտիանուն խփել է ընդամենը 4 գոլ: Դա նրա վատագույն արդյունքն է «Ռեալի» կազմում: Transfermarkt-ը պորտուգալացուն գնահատում է 120 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս