
Նոր վիրուսն Android հավելվածների միջոցով թափանցում է սմարթֆոն և կարդում WhatsApp-ի հաղորդագրությունները

«Կասպերսկի լաբորատորիայի» անվտանգության ծառայությունը գտել է նոր վիրուս, որը թաքնվելով Android հավելվածներում՝ հետևում է սմարթֆոնի աշխատանքին:
Վտանգավոր վիրուսը կոչվում է Skygofree: Վիրուսը հիմնականում տարածվում է ոչ լիցենզիոն հավելվածներ բեռնելիս: Այն առաջարկում է ուժեղացնել ինտերնետի աշխատանքը, սակայն հետագայում առաջացնում է մի շարք խնդիրներ, այդ թվում՝
• Գաղտնալսում երրորդ անձանց կողմից
• Wi-Fi-ին միանալու դեպքում՝ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այդ թվում՝ բրաուզերների հիշողությունը և գաղտնաբառերը
• WhatsApp-ի հաղորդագրությունների ընթերցում՝ Accessibility Services-ի միջոցով
• Նկարներ դիմացի տեսախցիկի միջոցով ամեն անգամ, երբ կմիացնեք հեռախոսը
• Հեռախոսազանգերի, հաղորդագրությունների, օրացուցային նշումների հավաքագրում և վերլուծություն:
Նշվում է նաև, որ նոր վիրուսը քիչ վտանգ է ներկայացնում այն սմարթֆոնների համար, որոնք օգտագործում են Android-ի վերջին թարմացումը:
Սիրարփի Աղաբաբյան