«Նրանք կկանգնեն ու կծափահարեն քեզ: Դա այն է, ինչ մնացել է նրանց». Ռոնալդուի քրոջ բաց նամակը՝ եղբորը
Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայում մի փոքր բարդ շրջան է: Մադրիդի «Ռեալը» խնդիրներ ունի, Ռոնալդուն շատ քիչ է գոլ խփում:
Եղբորը ոգևորելու համար նրա քույրը գրել է բաց նամակ և հրապարակել է սոցիալական ցանցերում:
«Երբ 12 տարեկանում դու տեղափոխվեցիր Լիսաբոն, քո աչքերում կար մեծ հույս: Քո արցունքոտ աչքերն ասում էին, որ դու հերթական սովորական տղան ես Մադեյրայից: Բայց 5 տարուց դու խաղում էիր «Սպորտինգի» հիմնական կազմում:
Երբ դու խաղում էիր մեծերի հետ, նրանք ասում էին, որ դու ուղղակի լավ տեխնիկայով մեկն ես, այնինչ որոշ ժամանակ անց դու պայմանագիր ստորագրեցիր «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Երբ դու տեղափոխվեցիր Անգլիա, շատերն ասում էին, որ դու պոտենցիալ ունեցող խաղացող ես, որ կկորչես Անգլիայում, բայց 6 մրցաշրջանում դու 118 գոլ խփեցիր:
Երբ դու տեղափոխվեցիր «Ռեալ», նրանք ասում էին, որ գնել են քեզ, որպեսզի վաճառեն շապիկներ: Բայց 2009 թվականից դու խփեցիր 422 գնդակ 418 խաղում և գրանցեցիր անհավանական շատ ռեկորդներ:
Երբ դու առաջին անգամ «Ոսկե գնդակ» ստացար, նրանք ասացին, որ դա վերջն է, բայց դու ևս 4-ը նվաճեցիր:
Երբ դու դարձար հավաքականի ավագը, նրանք ասացին, որ դու հերթական ավագն ես՝ առանց հեռանկարի և խարիզմի, բայց 2016-ին դու բարձրացրիր Եվրոպայի առաջնության գավաթը:
Հիմա, երբ դու մեկ խաղում 2-3 գոլ չես խփում այլմոլորակայինի նման, նրանք ասում են, որ դու հերթական ֆուտբոլիստն ես, ով կարիերայի ավարտին է մոտենում:
Մի անհանգստացիր: Երբ դու Էյֆելյան աշտարակից ժպտաս՝ հերթական մրցանակը ձեռքիդ, խփես հերթական վճռորոշ գոլը և նոր ռեկորդ գրանցես, նրանք կկանգնեն ու պարզապես կծափահարեն քեզ: Խեղճ մարդիկ: Դա այն է, ինչ մնացել է նրանց»:
Սիրարփի Աղաբաբյան