
Google-ը մտադիր է խստացնել YouTube-ում տեսանյութի դրամայնացման կանոնները

Google կորպորացիան մտադիր է իր YouTube ծառայությունում փոխել տեսանյութի դրամայնացման կանոնները՝ խստացնելով այն չափանիշները, որոնց դեպքում տեսահոլովակների հեղինակները կարող են փող ստանալ գովազդի ցուցադրման համար։
Ինչպես հունվարի 16-ին ընկերությունը հայտարարել է իր բլոգում, այժմ իր աշխատակիցները ձեռքով կստուգեն գործընկերային ծրագրի մասնակցության հավակնող յուրաքանչյուր ալիքի համապատասխանությունը ծառայության կանոններին, որը տեսանյութի հեղինակներին թույլ կտա վաստակել՝ գովազդ ցուցադրելով իր կոնտենտում:
Ավելի վաղ, որպեսզի YouTube-ն իր օգտատերերին թույլատրեր գովազդ ցուցադրել, իրենց ալիքում տեսանյութերը պետք է ընդհանուր առմամբ հավաքեին առնվազն 10 հազար դիտում: Իսկ այժմ գործընկերային ծրագրում ներառման պայմանները հետեւյալներն են. ալիքի հազարից ոչ պակաս բաժանորդ եւ առնվազն 4 հազար ժամ դիտում վերջին տարվա ընթացքում, հայտնել են Google-ում:
Բացի դրանից, ընկերությունը մտադիր է ավելի խստորեն զտել Google Preferred ծրագիր մտնող կոնտենտը, ծրագիր, որի շրջանակներում գովազդատուներին են վաճառվում YouTube-ի ամենահանրաճանաչ ալիքների փաթեթները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: