Բաժիններ՝

Գիտնականները կանխագուշակել են մարդկության մոտալուտ վախճանը

Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պաշտոնական հաղորդում են ներկայացրել ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որտեղ պատմել են, թե Երկրի վրա կյանքը երբ պիտանի չի լինի մարդու եւ մյուս կաթնասունների համար։

Իրենց աշխատությունում մասնագետները նշում են կլիմայական փոփոխությունների վտանգը, որոնք անխուսափելի են էներգիայի սպառման պատճառով, որը կշարունակի ավելանալ նույնիսկ մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման դեպքում:

Նրանց տվյալներով՝ ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կենդանիների գոյատեւման համար ոչ պիտանի կդառնա արդեն 2200-2400 թվականներին՝ անկախ մինչեւ 2100 թվականը բնակչության աճի նվազումից: Նաեւ գիտնականները նշում են այլ ռիսկեր, որոնք կարող են քաղաքակրթության մայրամուտի հանգեցնել:

Դրանց թվում են՝ միջուկային ձմեռը, համավարակությունը, Երկրի բախումն աստղակերպերի հետ, ինչպես նաեւ արհեստական ինտելեկտի ստեղծման անսպասելի հետեւանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031