«Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստ՝ Լա լիգայի խորհրդանշական կազմում, Ռոնալդուն՝ հիասթափությունների թվում
Հայտնի Marca պարբերականի ընթերցողներն ընտրել են Լա լիգայի առաջին շրջանի լավագույն և վատագույն խաղացողներին:
Կատալոնական «Բարսելոնայի» միանգամից 8 ֆուտբոլիստ հայտնվել են լավագույնների խորհրդանշական հավաքականում: Այս ֆուտբոլիստներն են՝ Մարկ Անդրե Տեր Շտեգենը, Սամուել Ումտիտին, Ժորդի Ալբան, Անդրես Ինիեստան, Սերխիո Բուսկետսը, Լուիս Սուարեսը և, իհարկե, Մեսսին:
Բացի կատալոնական ակումբի ֆուտբոլիստներից՝ լավագույնների թվում են նաև Դանի Պարեխոն, Գոնսալո Գեդեշը, Ալվարո Օդրիօսոլան:
Կազմվել է նաև առաջին շրջանի հիասթափությունների ցանկը: Այս ցանկում կան մադրիդյան ակումբի մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ռոնալդուն, Մարսելոն, Բենզեման և երիտասարդ Հաքիմին: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Դեուլոֆեուն ևս հիասթափությունների ցանկում է:
Հիասթափությունների խորհրդանշական հավաքականում են նաև Չիչիսոլան, Լեմոսը, Մաքսիմովիչը, Նիկո Գայտանը, Էնցո Զիդանը և Ռուբեն Սամեդուն:
Սիրարփի Աղաբաբյան