15 խորամանակ հնարք՝ հոգեբանության ոլորտից
Հաճախ մեր վարքագիծը ենթագիտակցորեն ազդում է այլ մարդկանց վրա: Մենք անգամ չենք էլ կարող ենթադրել, թե դա որքան արդյունավետ կարող է լինել: Այդ խորհուրդները շատ օգտակար կարող են լինել, սակայն համոզվել կարելի է միայն սեփական փորձով:
1. Երբ մարդկանց խումբ է ծիծաղում, յուրաքանչյուրը բնազդաբար նայում է նրան, ով իր համար ամենահաճելի մարդն է:
2. Երբ անհրաժեշտ է անել ինչ-որ պատասխանատու մի բան, կամ մի բան, որ կենտրոնացում է պահանջում, սովորաբար դա մեզ ստիպում է նյարդայնանալ: Այդ դեպքում արժե ծամոն ծամել կամ ինչ-որ բան ուտել: Դա ենթագիտակցության մակարդակում ասոցիացվում է անվտանգության զգացողության հետ, քանի որ սովորաբար մենք ուտում ենք, երբ մեզ ինչ-որ բան է սպառնում:
3. Եթե մեզ վրա ինչ-որ մեկը բարկանում է, իսկ մենք ստիպված ենք այդ ժամանակ հանգստություն պահպանել, ապա հավանաբար կատաղությունը դրանից միայն կսրվի: Սակայն հետո այդ մարդը կամաչի իր վարքագծի համար:
4. Եթե տրված հարցին մարդը մասնակիորեն է պատասխանում կամ չափազանց խուսափողական պատասխան է տալիս, պետք չէ կրկին հարցնել: Ավելի լավ է պարզապես լուռ նայել նրա աչքերին: Նա հավանաբար կհասկանա, որ տրված պատասխանը զրուցակցին չի բավարարել, և կշարունակի խոսել:
5. Պարզվում է՝ մարդու դեմքի արտահայտությունը կարող է ոչ միայն զգացմունքների հետևանք լինել, այլ նաև հարուցել այդ զգացմունքները: Հակադարձ կապն աշխատում է անվերապահորեն: Այնպես որ, երջանիկ լինել ցանկացողները պետք է ավելի հաճախ ու լայն ժպտան:
6. Ավելի լավ է բանավոր խոսքում կամ նամակների մեջ չօգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ ես մտածում եմ, կամ՝ ինձ թվում է: Դրանք ինքնին ենթադրվում են, իրականում հենց այդպես էլ կա բնականաբար, սակայն բառերին տալիս են անվստահության երանգ:
7. Կարևոր հարցազրույցից առաջ օգտակար է պատկերացնել, որ հարցազրույց վարողի հետ ձեզ կապում է վաղեմի մտերիմ ընկերություն: Գրեթե միշտ հենց մեզնից է կախված , թե ինչպես ընկալել իրավիճակը, և մեր հանգստությունը և անբռնազբոսությունը կարող են փոխանցվել զրուցակցին:
8. Եթե ինչ-որ մեկի հանդիպելիս մեզ հաջողվում է իսկապես ուրախ լինել, հաջորդ հանդիպման ժամանակ այդ մարդն ինքն էլ ուրախ կլինի մեզ տեսնելու համար:
9. Մարդիկ հակված են քիչ զիջել այն բանից հետո, երբ արդեն հրաժարվել են մեզ համար մեծ զիջումների գնալ:
10. Զրուցակցի ոտքերի դիրքը բավականին շատ ինֆորմացիա կարող է տրամադրել ձեզ նրանց տիրոջ մասին: Եթե, ենթադրենք, նրա գուլպաները մեզնից դեպի հակառակ կողմ են տեղակայված, դա, որպես կանոն, նշանակում է, որ այդ մարդն ուզում է արագ ավարտել խոսակցությունը:
11. Մեզնից շատերը ստիպված են եղել ներկա գտնվել այնպիսի հավաքների կամ խորհրդակցությունների, որի ընթացքում ինչ-որ մեկի հասցեին քննադատություն է հնչել: Նման իրավիճակներում ավելի լավ է նստել այդ մարդու կողքին: Փորձը ցույց է տալիս, որ նա կթուլացնի իր՝ հարձակվելու մղումը, կամ գոնե դա ավելի թույլ կարտահայտվի:
12. Մարդկանց մեծ մասը հիասքանչությունը չի տարբերում հասարակ ինքնավստահությունից: Եթե սովորեք ողջ ձեր տեսքով ինքնավստահություն արտահայտել, մարդիկ կձգվեն դեպի ձեզ:
13. Լավ խորհուրդ նրանց համար, ովքեր աշխատում են ծառայություններ մատուցելու ոլորտում: Արժե ձեր թիկունքի հետևում հայելի կախել: Մարդիկ ձեզ հետ շփվելիս ավելի կոռեկտ կպահեն իրենց: Չէ՞ որ ոչ ոքի դուր չի գա իր քթի տակ տեսնել սեփական զայրացած ու չար դեմքը:
14. Շատ օգտակար սովորություն է ծանոթանալիս տարբերել մարդու աչքի գույնը: Նա անգիտակցաբար մեր նկատմամբ բարեհաճ վերաբերմունք կցուցաբերի՝ որպես հետևանք փոքր-ինչ երկար տեսողական կոնտակտի:
15. Առաջին ժամադրությանը գնալիս բավականին խելամիտ քայլ է զուգընկերոջն ինչ-որ հետաքրքիր ժամանցի վայր տանելը: Արդյունքում՝ այդ հանդիպումից ստացած դրական էմոցիաները կասոցիացվեն ձեզ հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը