Բաժիններ՝

«Կոուտինիոն կցուցադրի իր իրական արժեքը Մեսսիի ստվերում». Ռիվալդո

Կատալոնական  «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն խոսել է բրազիլացի Կոուտինիոյի՝ կատալոնական ակումբ տեղափոխության մասին:

«Ինձ թվում է, որ Իսպանիայում խաղալն ավելի հեշտ է, քան Անգլիայում: Դա միայն օգուտ է Կոուտինիոյի համար: Այստեղ ադապտացիան շատ ավելի հեշտ կընթանա:

Մենք բոլորս գիտենք, որ Մեսսին իսկական վարպետ է, ով հնարավորւթյուն ունի դեռ 3-4 տարի էլ խաղալ ամենաբարձր մակարդակում: Կոուտինիոն հնարավորություն ունի այս ժամանակում հարմարվել, ցուցադրել իր իսկական արժեքը: Նա կցուցադրի իր իրական արժեքը Մեսսիի ստվերում»,- նշել է Ռիվալդոն:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս