Կոտայքի մարզի Ազատ գետի կիրճում ճոպանուղու կառուցման համար քննարկման փուլում են ֆինանսավորման հարցերը: Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ, Միջազգային ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը չբացառեց հանրային-մասնավոր համագործակցությունը:
«Սևիլիայի» գլխավոր մարզիչը բացահայտ հայտարարել է ազգային թիմը գլխավորելու ցանկության մասին:
«Մինսկի խմբի համանախագահներն ավելի քան երբեք շատ կտրուկ արտահայտվեցին Ադրբեջանի հասցեին, ինչը նշանակում է, որ պետք է սպասել Ադրբեջանի կողմից ագրեսիայի դրսեւորման: Մինսկի խմբի՝ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելուց հետո շատ հնարավոր է՝ միջազգային հանրությունը կամ մի քանի պետություններ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Բելառուսական «Ինդելա» ընկերությունը «Միլեքս 2017» ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրության է հանել հետախուզահարվածային անօդաչու ուղղաթիռ:
«Ես կարողացա օգտագործել իմ շանսը, և սկսվեցին լավ ժամանակներ։ Տարին այնքան էլ վատը չէր, նորմալ էր, կարող էի ավելի լավ հանդես գալ, սակայն ամեն ինչ դեռ առջևում է»:
Խորհրդային Միությունն իր 70-ամյա պատմության ընթացքում խոր հետք է թողել 15 հանրապետությունների բնակչության մտածողության, կրոնական հայացքների և հոգեբանության վրա:
Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78, դեմ՝ 16 պատգամավոր:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ի տնօրենին՝ ՊԵԿ Վանաձորի տարածքային հարկային տեսչության հսկողության բաժնի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի Գառնի և Գողթ համայնքներ: Հանրապետության նախագահը փոխվարչապետի պաշտոնակատար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի, մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի, տեղական ու տարածքային կառավարման մարմինների ղեկավարների և մի շարք այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել մարզի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով և աջակցությամբ Հայաստան է այցելել բարձրակարգ պրոֆեսոր, ԱՄՆ-ի Nashville, TN Inner Vision Womens Ultrasound հոսպիտալի ղեկավար Ֆիլիպ Ջենթին, ով պրենատալ ախտորոշման ասպարեզում ակնառու գիտնականներից մեկն է աշխարհում: Նրա կողմից մշակված ֆետոմետրիկ սանդղակները տեղադրված են յուրաքանչյուր օգտագործվող ուլտրաձայնային սարքում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 20-ին ստորագրել է հրամանագիր Արամ Արարատյանին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար նշանակելու մասին: Այս մասին հրամանագիրը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման և ծառայության կազմակերպման վարչություններում, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչության Շենգավիթի և Էրեբունու բաժինների, ինչպես նաև Գեղարքունիքի, Կոտայքի ու Լոռու մարզի հրշեջփրկարարական ջոկատներում:
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է մի շարք զորամասեր և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։
«Ցավոք, զոհ ունենք, սա անդառնալի կորուստ է, ինչպես և ցանկացած զոհ։ Պարզապես Ադրբեջանը կրակի հետ է խաղում։ Այսպիսի պահվածքը, այսպիսի լկտի, անհարգալից վերաբերմունքի ցուցաբերումը միջազգային հանրության նկատմամբ, կարծում եմ՝ անպատասխան չպետք է մնա»։
Աֆղանստանի անվտանգության ուժերի հետ համատեղ երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում) նվազագույնը 10 ահաբեկիչ:
6-րդ հարկից նետված երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել ծնողներին. մանրամասներ։
«Կհեռանամ «Ատլետիկոյից» միայն NBA-ում Դերիկ Ռոուզի հետ «Նյու Յորք Նիքսում» խաղալու համար»,- հայտարարել է Անտուանը:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և Բասրայի շրջանում մայիսի 19-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կրակահերթի տակ են պահում Դամասկոսից 420 կմ հեռավորության վրա գտնվող Դեր Զոր քաղաքի թաղամասերում գտնվող խաղաղ բնակչությանը:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով: Ըստ Transfermarkt-ի տվյալների, «Այաքսի» ամբողջ կազմը գնահատվում է 104-08 մլն եվրո:
Մայիսի 20-ին, ժամը 11:51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում գայլերը ոչխարի հոտ են հոշոտել։
«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ Ձեր նախաձեռնություններում, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հասան Ռոուհանիին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Պետք է թույլ տալ, որ կառույցը, որը փող է ծախում, իր ռիսկերը նվազեցնի»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ սպառողական և տնտեսական վարկերի համար տարբեր մոտեցումներ կան:
Պորտուգալացին գտնում է, որ մի թիմը չի կարող մեկ մրցաշրջանի ընթացքում խաղալ 2 եվրագավաթներում:
«Հակամարտության շատ ու շատ կիզակետերում եմ եղել, կարող եմ ասել, որ այստեղի ժողովուրդը ոչնչով չի տարբերվում նրանցից, ովքեր օրինակ, Սիրիայում են պայքարում»:
Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:
ՀՀ քննչական կոմիտե մայիսի 19-ին Երևանում մարդու առևանգման վերաբերյալ ահազանգ է ստացվել:
Միացյալ Նահանգները Սիրիային նոր հարված չի հասցնի, եթե ամերիկյան ուժերին որևէ վտանգ չսպառնա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողութունների արդյունքում պարզվում են Երևանի 30-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները. կնոջն ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։