Բաժիններ՝

«Մենք չենք գնում եզրափակիչ՝ պարտվելու: Մենք պետք է հաղթենք». Հենրիխ Մխիթարյան

Եվրոպա լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի»  ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկը՝ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հարցազրույց է տվել  Sky Sports-ին՝ խոսելով սպասվելիք եզրափակչի և մանչեսթերյան ակումբի ներկայիս վիճակի մասին:

Մխիթարյանը նշել է, որ իրենք միայն մեկ նպատակ ունեն՝ հաղթել:

«Մենք չենք գնում եզրափակիչ՝ պարտվելու: Մենք պետք է հաղթենք:

Մենք շատ կարևոր ենք համարում այս տիտղոսը, բացի այդ, շատ ենք ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում:  «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբը չէ, որ 3 տարի անընդմեջ խաղա Եվրոպա լիգայում»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:

Կարդացեք նաև

Մխիթարյանը նշել է, որ եզրափակիչն իր կյանքի ամենակարևոր խաղերից մեկն է լինելու: Հենրիխը համոզված է, որ իրենք կարող են հաղթել, քանի որ ունեն մեծ ցանկություն:

«Եվրոպա լիգայում հաղթելը հրաշալի մրցաշրջանի ցուցանիշ կլինի մեզ համար: Մենք արդեն ունենք մեկ գավաթ և շատ ուրախ կլինենք երկրորդը նվաճելու համար: Մեզ վրա մեծ ճնշում է լինելու, մենք դա գիտակցում ենք, սակայն ես հանգիստ եմ և չեմ նյարդայնանալու, քանի որ երեխա չեմ և գիտեմ, թե ինչպես է պետք հաղթահարել ճնշումը:

Ես պատրաստվում եմ խաղալ իմ խաղը և լինել այնպիսին, ինչպիսին կամ»:

Հենրիխը նշել է, որ հետևել է  «Այաքսի» հանդիպումներին, ծանոթ է նրանց երիտասարդ թիմին և գիտի, որ այդ թիմում կան շատ ուժեղ ֆուտբոլիստներ: Մխիթարյանը հոլանդական ակումբի խաղը բնորոշել է՝ որպես ագրեսիվ՝ նշելով, որ նրանք միշտ ցանկանում են խաղալ իրենց խաղը:

Մխիթարյանը խոսել է նաև մանչեսթերյան ակումբում իր անցկացրած մրցաշրջանի մասին:

Հենրիխը նշել է, որ սկզբում ամեն ինչ այնքան էլ հեշտ չէր, սակայն ինքը կարողացավ հաղթահարել այդ դժվար փուլը:

«Ես կարողացա օգտագործել իմ շանսը, և սկսվեցին լավ ժամանակներ։ Տարին այնքան էլ վատը չէր, նորմալ էր, կարող էի ավելի լավ հանդես գալ, սակայն ամեն ինչ դեռ առջևում է:

Ես վստահ եմ, որ կարող եմ ավելին, լավ եմ տրամադրված, անընդհատ մարզվում եմ և պատրաստվում եմ հաջորդ մրցաշրջանում հաջողության հասնելուն:

«Մանչեսթեր Յունայթեդը» մեծ նպատակներ ունի և կարող է իրականացնել իր բոլոր նպատակները: Ես ընդունում եմ մեր առջև դրված մարտահրավերները և միշտ պատրաստ եմ աշխատել»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ