Բելառուսն առաջին անգամ ցուցադրության է հանել անօդաչու հարվածային ուղղաթիռ
Բելառուսական «Ինդելա» ընկերությունը «Միլեքս 2017» ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրության է հանել հետախուզահարվածային անօդաչու ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը: «Այս պահին ուղղաթիռն անցնում է գործարանային փորձարկում»,հայտարարել է արտադրող ընկերությունը:
«Անօդաչու ավիացիա» ամսագրի գլխավոր խմբագիր Դենիս Ֆեդուտինովը նշել է, որ նման համալիրների օրինակներ աշխարհում քիչ են: «Անօդաչուների նման տեսակները կարող են գործածվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, ռազմաճակատում և ափամերձ պաշտպանության ժամանակ: Ընկերությունը ռուսական շուկայում բավական հայտնի է, այդ պատճառով չեմ բացառում, որ նոր ուղղաթիռը կարող է պահանջված լինել ռուս շահագործողների կողմից»,-նշել է Ֆեդուտինովը: