Բաժիններ՝

«Կրոյֆն ասում էր. «Չեմ տեսել, որ փողի պարկը գոլ խփի»». «Այաքսի» 17-ամյա ֆուտբոլիստը՝ Պոլ Պոգբայի մասին

Մաթեյս Դե Լիգտը խոսքի համար «գրպան չի մտնում»:
«Այաքսի» 17-ամյա պաշտպանն արժանի պատասխան է տվել Եվրոպայի լիգայի վերաբերյալ հնչած պրովոկացիոն հարցին:

«Պոգբան ավելի շատ արժե, քան «Այաքսի» բոլոր ֆուտբոլիստները միասին վերցրա՞ծ: «Ես երբեք չեմ տեսել, որ փողի պարկը գոլ խփի»,- այսպես էր ասում Յոհան Կրոյֆը: Եթե մենք ցուցադրենք խելացի և խիզախ խաղ, ապա մենք հաստատ հաղթանակի հասնելու շանսեր կունենանք»,- Դե Լիգտի խոսքերն է մեջբերում VoetbalPrimeur.nl-ը:
Եվրոպայի լիգայի «Այաքս» – «Մանչեսթեր Յունայթեդ» եզրափակիչը տեղի կունենա Ստոկհոլմում, մայիսի 24-ին:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով:
Ըստ Transfermarkt-ի տվյալների, «Այաքսի» ամբողջ կազմը գնահատվում է 104-08 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031