Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորված հայկական ավիափոխադրող «Տարոն-Ավիա» ընկերությունը կանոնավոր չվերթներ է սկսում իրականացնել դեպի Մոսկվա:
Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին:
Ռուսաստանն արգելափակել է վճարի մեկ երրորդի փոխանցումը Եվրոպայի խորհրդի բյուջե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքին Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառով:
«Առաջ, հանրապետություն» նախագահական շարժումից թեկնածուները հաղթանակ են տարել Ազգային ժողովի՝ Ֆրանսիայի սահմաններից դուրս 11 ընտրատարածքներում անցկացված ընտրությունների առաջին փուլում:
Հունիսի 5-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի 3 շենքից բերման են ենթարկել 1983 թ. ծնված Սարգիս Մ.-ին։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 12-ը:
ԱՄՆ-ի Սենատը հունիսի 5-ին ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ եւ արաբա-իսրայելական հակամարտությունը կարգավորել «երկու պետություն» սկզբունքի հիման վրա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր երբեւէ՝ հաշվի առնելով Ռուսաստանի եւ Իրանի գործողությունները:
Թուրքիա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այցի արդյունքներով հայտարարել է, որ Ինջիրլիքից հետ քաշվելը մնում է գերմանական կողմի միակ տարբերակը:
Միացյալ Նահանգների իշխանությունները ձերբակալել են այն ֆիրմայի աշխատակցուհուն, որը պարտավորագրեր է կատարել Պենտագոնի եւ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների համար, գաղտնի տվյալների հարապարակման մեղադրանքով, որոնք վերաբերում են Ռուսաստանին վերագրվող ցանցահենային գրոհին:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ Բյուլենթ Արընչի փեսան` Էքրեմ Յեթերը երկրում գյուլենականների դեմ տարվող գործողության շրջանակում կալանավորվել է:
Սաուդյան Արաբիայի եւ Քաթարի կառավարությունները ֆինանսավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ նրան լոգիստական աջակցություն են ցույց տվել:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի ընտանիքը բավական մեծ կարողությունների տեր է: Մասնավորապես Հարությունյանն ու իր կինը միասին ունեն ավելի քան 300 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ամուսինների 2016 թ. տարեկան հայտարարագրերից:
Մոսկվա կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ:
Լոնդոնի ոստիկանությունն ազատ է արձակել լույս հունիսի 4-ի գիշերը Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում կատարված ահաբեկչության կապակցությամբ բոլոր ձերբակալվածներին:
Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արևմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել:
Բանաձևը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը ավելի քան 12 միլիոն դրամ փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում:
Քաթարը մինչեւ մեկ միլիարդ դոլարի չափով փրկագին է վճարել Էմիրի ընտանիքի անդամների համար, որոնց պատանդ էին վերցրել Իրաքի տարածքում
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության և ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից այս տարվա հունվարին ազատված Արսեն Արշակյանն ընտանիքով գտնվում է ԱՄՆ-ում։ Մտերիմների կարծիքով, հնարավոր է այլևս չվերադառնա Հայաստան։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե արցախցիների համար անընդունելի են ԼՂ խնդրի կարգավորման և՛ Մադրիդյան, և՛ Կազանյան փաստաթղթերը: Նկատենք, որ այս փաստաթղթերի հիմքում դրված սկզբունքները նոր չեն, այլ դրանց շուրջ բանակցությունները եղել են դեռ 90-ականների սկզբից սկսած: Բանակցությունների հիմնական էությունն էլ հետևյալն է. «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց, զուգորդված անվտանգության միջազգային երաշխիքներով»:
Դանակահարություն Երևանի Փափազյան փողոցի բնակարաններից մեկում։
ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ևս 200 երիտասարդ մեկնեց Ծաղկաձոր՝ հերթական եռօրյա հավաք-հանգստի: Երիտասարդները խոստովանում են, որ տպավորված են նման հավաքներից և որ դրանք նպաստում են իրենց աշխարհընկալման ընդլայնմանը, համախմբմանը, նոր գաղափարների իրագործմանն ու ինքնադրսևորմանը:
Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող ոչ պետական բուհերի ռեկտորները կեղծ դիպլոմներ էին վաճառել ուսանողներին: Նրանց մեջ էին եղել նաև օտարազգի մի շարք ուսանողներ, որոնք իբրև թե եկել են Հայաստան և իրավաբանի, բժշկի կրթություն ստացել:
Հունիսի 6-ին, ժամը 02:22-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: