Թուրքական գլխավոր դատախազությունը պահանջել է կալանավորել Կարսի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը, փոխգնդապետ Սերդար Գյունգյորին ինչպես նաև ժանդարմերիայում ծառայություն իրականացնող մայոր Օմեր Թալային գյուլենականներին աջակեցելու մեղադրանքնով: Դատարանը բավարարել է պահանջը և կալանավոման որոշում կայացրել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ գերմանացի քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչ Հելմութ Քոլի մահվան կապակցությամբ` հայ ժողովրդի և անձամբ իր անունից խորին ցավակցություն հայտնելով Գերմանիայի կանցլերին, անվանի պետական գործչի ընտանիքին և բարեկամ գերմանացի ժողովրդին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր հնարավոր պատժամիջոցների դեմ պատասխան քայլերի մասին խոսելու համար դեռ վաղ է:
Արցախում հունիսի 17-ին առավոտյան հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած Նարեկ Գասպարյանը քառօրյա պատերազմի մասնակից էր, ծառայում էր Թալիշում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ ներկա գտնվել այնտեղ «Վերածնված Թալիշ» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Հունիսի 18-22-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Գասպարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
«Ելք» դաշինքի քաղաքական թիմը (ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը) հունիսի 16-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ։
Վանուատույի նախագահ Բելդվին Լոնսդեյլը սրտի կաթվածի հետևանքով 67 տարեկան հասակում վախճանվել է:
Օրերս մամուլում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»:
«Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,- նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը:
Երեկվանից իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կրկին լարված է: Երեկ հակառակորդի գործողությունների արդյունքում, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, հայկական կողմն ունի 3 զոհ:
Երեկ Արցախում զոհված 20-ամյա զինծառայող Վարդան Սարգսյանը երաժիշտ էր, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանող:
Իրավիճակին համապատասխան քայլեր են ձեռնարկվում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակ Տիգրան Բալայանը՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունի։
Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
«Արդեն վաղուց ակնհայտ է, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես ագրեսիվ կողմ, եւ հատկապես որ Մինսկի խումբը հիմք է ընդունում Սանտկ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ենթադրում են մոնիթորինգի համակարգի ներդրում: Եթե այս մեխանիզմը գործի, ապա միջազգային դիտորդները կկարողանան իրավիճակի շատ ավելի օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը Բաքվին ձեռնտու չէ»:
«Համագումարը որոշեց՝ «Հայազն» կուսակցությունը ինքնալուծարվում է և իր կազմակերպական ողջ ներուժով առաջիկա մեկ ամսվա ընթացքում ներառվում է Հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շարքերը՝ մաս կազմելով համահայկական մեծ ընտանիքին»,- ասված է կուսակցության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի Մանիսա նահանգում սննդային թունավորման արդյունքում հոսպիտալացվել է 1000-ից ավելի զինծառայող:
«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք»:
Հունիսի 17-ին, ժամը 11:02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ բարկացել է՝ իմանալով, որ հետաքննության տակ է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից ազատելու համար:
Նիստի ընթացքում տեղի է ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր նախագահի ընտրությունը, որին առաջադրված 5 թեկնածուներից «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ»-ի գլխավոր տնօրեն ընտրվեց Իռլանդիայի ավիացիոն իշխանության ղեկավար Էամոնն Բռեննանը:
Նա նշեց, որ Ադրբեջանն ամեն օր էլ կրակում է, և դրա վերջը չի երևում. «Մտածել, որ ահաբեկիչը և նացիստը կապաշխարի, սխալ է. նրանք ապաշխարում են միայն մեկ դեպքում, երբ ջախջախիչ պարտություն են կրում»։
Հունիսի 17-ին, ժամը 09:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի (4 հարկ) բաց պատշգամբից քարը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:
Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը:
«Գիշերը անցել է համեմատաբար հանգիստ, կրակոցներ շատ չեն եղել»,-ընդծել է նա:
Հունիսի 17-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի գազալցակայանի մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Զոհված զինծառայողներն են Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը: