Բաժիններ՝

«Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել». Լևոն Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի խոսքով՝ ինքը չի դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի մասին մտածել:

«Այն օրը, երբ կդադարեմ մտածել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին, կլինի այն օրը, երբ կհեռանամ շախմատից, կամ էլ այն օրը, երբ կդառնամ աշխարհի չեմպիոն: Չեմ դադարում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մասին մտածել»,-  նորվեգակական գերխոշոր մրցաշարում հաղթելուց հետո ասել է Արոնյանը:

Խոսելով իր ֆավորիտ շախմատիստի մասին՝ Արոնյանը փաստել է, որ ինքն է իր սիրելի շախմատիստը:

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները: 9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս