Կրակոցներ ռազմաբազայում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը:

Մասնավորապես, Լևոն Մարտիրոսյանը գրել է. «Ուժեղ հրաձգություն է լսվում պատուհաս դարձած 102-րդ բազայի 124-րդ գնդի տարածքից: Նորից սկսեցին կրակել, էս անասունները ի՞նչ են ուզում… Երևի մի 6-7 րոպե տևեց: Կրակում էին և կրակահերթերով և ընդհատումներով»։

Armtimes.com-ը փորձեց կրակոցների վերաբերյալ պարզաբանում ստանալ 102-րդ ռազմաբազայի մամուլի պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց իգական սեռի ներկայացուցիչ, որը ներկայացավ վերջինիս կինը և տեղեկացրեց, որ Անդրեյն այս պահին չի զբաղվում կառույցի աշխատանքներով, գտնվում է ՌԴ-ում, գործուղման մեջ է: Այլ աղբյուներներից մեզ հայտնի դարձավ, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են իրականացնում, որի մասին, սակայն բնակչությանը համապատասխան իրազեկում չի տրվել: Մինչդեռ պատշաճ իրազեկման դեպքում գյումրեցիների շրջանում նման անհանգստություն չէր առաջանա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930