Շարապովան դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից
Ռուս թենիսիտուհի Մարիա Շարապովան դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնության 4-րդ շրջանից:
Մեծ սաղավարտի հերթական մրցաշարում Շարապովայի մրցակիցը Լատվիան ներկայացնող Անաստասիա Սեւաստովան էր: 2 ժամ 16 րոպե ձգված մրցախաղում Շարապովան զիջեց մրցակցին 7:5, 4:6, 2:6 հաշվով:
ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ են դուրս եկել Ուենուս Ուիլյամսը, ով կմրցի Պետրա Կվիտովայի հետ, և Սլոան Ստիվենսը, ում մրցակիցն է Անաստասիա Սևաստովան:
Ամերիկայի առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 28-ին և կեզրափակվի սեպտեմբերի 9-ին: