Բաժիններ՝

Հարավային Կորեան զինավարժանքներ է անցկացրել ի պատասխան ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկման

Հարավային Կորեայի զինված ուժերը վարժանքներ են անցկացրել հրթիռների օգտագործմամբ, ըստ որում փորձարկվել է հարված ԿԺԴՀ-ի միջուկային զինափորձարանին: Այդ մասին հայտնել են Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի զինվորականների հայտարարությունը:

«Զինավարժանքնեը կայացել են ի պատախան ԿԺԴՀ-ի վեցերորդ միջուկային փորձարկման, որը տեղի է ունեցել մեկ օր առաջ, դրանցում օգտագործվել են «Հյումինու» բալիստիկ հրթիռ եւ F-15K կործանիչններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ կատարել է ջրածնային ռումբի փորձարկումներ, որը կարելի է օգտագործել որպես մարտագլխիկ բալիստիկ հրթիռների համար: Այս կապակցությամբ սեպտեմբերի 4-ին կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս