![](/banners/BeFunky-design.jpg)
«Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում». Մերկել
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Merkel-shulc.jpg)
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքն է հայտնել, որ այժմ Թուրքիայի համար տեղ չկա Եվրամիությունում։
«Ես Թուրքիային չեմ տեսնում ԵՄ-ի կազմում եւ երբեք չեմ տեսել»,- ասել է նա ԳՖՀ-ի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի հավակնորդ սոցիալ-դեմոկրատ Մարտին Շուլցի հետ սեպտեմբերի 3-ին կայացած բանավեճերի ընթացքում:
Մերկելի խոսքով՝ Գերմանիան կարող է Թուրքիայում ԳՖՀ-ի քաղաքացիների վերջերս կատարված ձերբակալությունների եւ հարաբերությունների վատացման համար պատասխանել «տնտեսական միջոցառումների օգնությամբ»: Նա այն կարծիքին է , որ «Թուրքիան ապշեցուցիչ արագությամբ հեռանում է Եվրոպայից»:
«Ես այժմ մտադիր չեմ խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ»,- ասել է Մերկելը՝ մեկնաբանելով երկու երկրների հարաբերություների զարգացման հեռանկարը: Ընդսմին Մերկելը նշել է, թե նախընտրական հռետորաբանությունը չմտածված գործողությունների արդարացում չի համարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: