![](/banners/BeFunky-design.jpg)
«BRICS-ի միասնությունն ավելի արդար համաշխարհային կարգ կապահովի». Սի Ցզինպին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904008.jpg)
Համաշխարհային հանրակցությունը BRICS-ից միասնություն է ակնկալում միջազգային խնդիրների լուծման հարցում, ինչը թույլ կտա ավելի արդար եւ ռացիոնալ համաշխարհային կարգ ապահովել: Սեպտեմբերի 4-ին այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը BRICS-ի գագաթնաժողովի բացմանը։
«Անհրաժեշտ է ստեղծել ավելի արդար, ռացիոնալ համաշխարհային կարգ,- ասել է նա:- Աշխարհի հետ «հնգյակի» կապերի ինտենսիվացումը մեզնից պահանջում է ակտիվորեն մասնակցել գլոբալ կառավարմանը: Առանց նման մասնակցության անհնարին է միջազգային բազմաթիվ հրատապ խնդիրների արդյունավետ լուծումը»: ՉԺՀ-ի նախագահը նշել է բոլոր երկրների խաղաղ զարգացման համար կայուն պայմանների ապահովման անհրաժեշտությունը: «Թող լսեն մեր միասնական ձայնը եւ նախազգուշացումը միջազգային խաղաղության եւ զարգացման հարցերի շուրջը,- հավելել է Սի Ցզինպինը:- Հենց դա է մեզնից ակնկալում միջազգային հանրակցությունը, դա են պահանջում նաեւ մեր ընդհանուր շահերը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: