Բաժիններ՝

Մերկելը Շուլցից ավելի համոզիչ էր Բունդեսթագի ընտրություններից առաջ կայացած հեռուստաբանավեճում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճում գերազանցության է հասել սոցիալ-դեմոկրատներից իր ընդդիմախոս Մարտին Շուլցի նկատմամբ։

Սոցիոլոգիական հարցումների տվյալներով, որոնք անցկացվել են Գերմանիայի երկու կենտրոնական հեռուստաալիքների պատվերով, մրցակցի նկատմամբ նրա առավելությունն ամենազգալին է դարձել վերջին երեք ընտրական ցիկլերի ընթացքում:

Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի եզրակացությունների համաձայն, ծրագիրը դիտած գերամանացիների 55 տոկոսը նախապատվությունը տվել է Անգելա Մերկելին եւ միայն 35 տոկոսը՝ Շուլցին:

«Ընտրություններ» հետազոտական խումբն իր հերթին կարծում է, որ կառավարության ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդների միջեւ տարբերությունն անհամեմատ ավելի փոքր է: Նրա տվյալներով՝ գործող կանցլերի ելույթը դուր է եկել հարցվածների 32 տոկոսին, իսկ նրա ընդդիմախոսին պաշտպանել է 29 տոկոսը, ընդ որում՝ հարցվածների 39 տոկոսը չի կարողացել հստակեցնել իր նախապատվությունը: Ինչպես նշում է DPA գործակալությունը, Մերկելի եւ նրա մրցակիցների միջեւ տարբերությունը նախորդ երկու ընտրարշավների ժամանակ երբեք այնքան էական չի եղել, որքան այս անգամ:

Հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալների համաձայն, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքը, որի առաջնորդը ՄԵրկելն է, Բունդեսթագի ընտրություններից երեք շաբաթ առաջ Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը գերազանցում է 15 տոկոսով: Մերկելի դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 35-40 տոկոսը, «կարմիրների» օգտին՝ 20-25 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս