«Եթե Հայաստանն ուներ իր ազգային հետաքրքրությունները և տվել էր համաձայնություն, ապա պարտադիր պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի զորավարժություններին». Արեգ Գալստյան

Սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը հրաժարվել է մասնակցել։

Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը Հայաստանի այս քայլը դիտարկում է ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացման կոնտեքստում։

«ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վատթարացումը Հայաստանին մանևրելու ավելի քիչ հնարավորություն է թողնում։ Ուզո՞ւմ ենք դա, թե՞ ոչ՝ Հայաստանը որոշում է կայացրել՝ մտնել ԵՏՄ, նա որոշել է մնալ ՌԴ-ի ազդեցության գոտում, և անխոս, հիմա Մոսկվան, իր վրա զգալով Վաշինգտոնի ճնշումը՝ ավելի կոշտ ու հետևողական կխոսի իր գործընկերների ու դաշնակիցների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ևս պատրաստվում է զորավարժություններ անցկացնել, և այս կոնտեքստում Հայաստանը պետք է կամ ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցեր, կամ ՌԴ-ի կազմակերպած.

Կարդացեք նաև

«Մոսկվան նույնիսկ հայտարարել էր, որ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններն ապակառուցողական են և ուղղված են Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ։ Հիմա պատկերացրեք նրանց ընկալումը, եթե ԵՏՄ անդամ երկրներից մեկը, որը նաև իրենց ռազմավարական դաշնակիցն է, մասնակցում է այն զորավարժություններին, որը նրանք պաշտոնապես սպառնալիք են անվանել։ Հետևաբար՝ ես համոզված եմ, որ այդ ճնշումը եղել է»։

Գալստյանը Հայաստանի այդ քայլը սխալ է համարում, որովհետև, ըստ նրա՝ եթե Հայաստանն ուներ իր ազգային հետաքրքրությունները և տվել էր համաձայնություն, ապա պարտադիր պետք է մասնակցեր այդ զորավարժություններին. «Այլ հարց է՝ մինչև այդ համաձայնությունը տալը՝ Ռուսաստանի հետ դա քննարկվե՞լ է, թե՞ այդ համաձայնությունը տրվել է, իսկ հետո սկսվել են բանակցությունները, ու ռուսներն ասել են՝ ոչ։ Այստեղ հարցը Երևանի՝ որոշումներ ընդունելու մեխանիզմների մեջ է»։

Տեսանյութեր

Լրահոս