Բաժիններ՝

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ազատագրել են Ռաքայի Հին քաղաքը

ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) ջոկատներն ավարտել են «Իսլամական պետության» զինյալներից Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը: Այդ մասին հայտարարել է ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Բրեթ Սագքերքը:

«Եվս մեկ կարեոր փուլ. SDF-ն վերջին 48 ժամվա ընթացքում ավարտել է Ռաքայի Հին քաղաքի ազատագրումը եւ տարհանել հազարավոր խաղաղ բնակիչների»,- սպտեմբերի 3-ին գրել է Մագքերքը Twitter-ի իր էջում:

Ռաքան ԻՊ-ի հսկողության տակ է գտնվում 2013 թվականից, քաղաքը համարվում է ահաբեկիչների ոչ պաշտոնական մայրաքաղաքը: 2016 թվականին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հայտարարեց քաղաքի ազատագրման գործողությունն սկսելու մասին, արդեն մի քանի ամիս մարտեր են մղվում Ռաքայի մատույցներում՝ այն շրջափակելու նպատակով:

ԱՄՆ-ի հատուկ նշանակության ուժերի եւ օդուժի աջակցությամբ հարձակումն իրականացնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնց միջուկը կազմում են սիրիացի քրդերի ջոկատները: Սեպտեմբերի 4-ին SDF-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե հույս ունեն ԻՊ-ի զինյալներից Ռաքայի ազատագրումն ավարտել երկու ամսվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս