![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանի արևելքում շարունակվում է հրդեհների մարումը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/Hrdeh-vrastan.jpg)
Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են մարել Կախեթի անտառազանգվածում ծագած հրդեհի օջախները, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հրշեջ փրկարարների եւ Անտառների ազգային գործակալության աշխատակիցների հետ միասին հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ՆԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի 400-ից ավելի աշխատակիցներ:
Ավիացիայի օգնությամբ կենդանի ուժ է տեղափոխվել անմիջականորեն կրակի օջախների մոտ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով: Կրակի մարման գործում ներգրավվել է չորս ուղղաթիռ: