Բաժիններ՝

90 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ Ջոն Էշբերին

Սեպտեմբերի 3-ին 90 տարեկան հասակում վախճանվելէ ավանգարդիստ բանաստեղծ, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր Ջոն Էշբերին: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով բանաստեղծի մերձավորներին: Էշբերին մահացել է Հուդզոն քաղաքի (Նյու Յորքի նահանգ) իր տանը: Մահը վրա է հասել բնական պատճառների հետեւանքով:

1927 թվականին Նյու Յորքի նահանգում ծնված Էշբերին համարվում է անցյալ դարի երկրորդ կեսի ԱՄՆ-ի կարեւորագույն բանաստեղծներից մեկը, որը շատ մեծ ազդեցությունն է գործել ամերիկյան պոեզիայի վրա: Նա հանդես է եկել նաեւ որպես գեղարվեստական քննադատ, արտասահմանյան հեղինակների ստեղծագործությունները թարգմանել է անգլերեն:

Էշբերին բազմաթիվ պարգեւների, այդ թվում՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է, որն ստացել է իր «Ինքնանկար ուռուցիկ հայելում» (Self-Portrait in a Convex Mirror, 1975) վերտառությամբ բանաստեղծությունների ժողովածուի համար: Նրա ստեղծագործությունները թարգանված են աշխարհի բազմաթիվ լեզուներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս