Բաժիններ՝

ԻՊ-ի շուրջ 1300 օտարերկրյա զինյալներ են հանձնվել իրաքյան զորքերին. Shafaq News

Շուրջ 1,3 հազար օտարերկրացիներ, որոնք կռվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմում, իրաքյան զորքերին են հանձնվել Թալ Աֆարի համար մղված ճակատամարտի ընթացքում, որն ավարտվել է ծայրահեղականների պարտությամբ: Այդ մասին սեպտեմբերի 3-ի երեկոյան հայտնել է Shafaq News նորությունների պորտալը՝ վկայակոչելով երկրի ուժային կառույցների աղբյուրներ։

Բոլոր գերի վերցվածները պահվում են Մոսուլ քաղաքից հարավ գտնվող Համամ էլ Ալիլ ռազմական ճամբարում: Ինչպես նշում է հրատարակությունը, «նրանց մեծամասնությունն աֆղաններ են, չեչեններ, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի քաղաքացիներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի հպատակներ»: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, հանձնված արմատականներին մուսուլմանների գլխավոր տոնի՝ Իդ ալ Ադհայի ավարտվելուց հետո կտեղափոխեն մեկ ուրիշ վայր:

Իրաքյան զորքերը Թալ-Աֆարի նկատմամբ լիակատար հսկողություն են հաստատել օգոստոսի 26-ին: Նրանց եւս մի քանի օր է պահանջվել՝ գրավելու քաղաքի խոշոր արվարձանը՝ էլ-Այադիան, ուր նահանջել էին արմատականները եւ, ըստ էության, ԻՊ-ից ազատագրել ամբողջ Նայնավայի նահանգը: Նրա մայրաքաղաքը եւ երկրում արմատականների նախկին գլխավոր հենարանը՝ Մուսուլը, գրավելու մասին պաշտոնապես հայտարարվել էր հուլիսի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930