Բաժիններ՝

Մյանմայում զինյալները հրկիզում են վանքերն ու տապալում Բուդդայի արձանները

Մյանմայի Global New Light of Myanmar կառավարական թերթը պնդում է, որ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակի» զինյալները հրկիզում են բուդդայական վանքերը եւ տապալում Բուդդայի արձանները Մյանմայի Ռաքհայն արեւմտյան նահանգի տարածքում, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ շարունակվում են ապստամբների ընդհարումները կանոնավոր բանակի հետ: Ինչպես նշում է հրատարակությունը, այդ նահանգի հյուսիսի բնակավայրերից մեկում գտնվել են Բուդդայի արձաններ, որոնց գլուխները պոկված են եղել:

Թերթի տվյալներով՝ անկայուն վիճակի պատճառով փակ են մնում 400-ից ավելի դպրոցներ։ Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որին հանրապետության իշխանություններն ահաբեկչական կազմակերպություն են համարում, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա:

Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, Մյանմայի արեւմուտքում մեկ շաբաթում բոդդայականների եւ մահմեդականների միջեւ ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են, իսկ Ռաքհայնից շուրջ 38 հազար մարդ հարկադրված է եղել փրկվել փախուստով Բանգլադեշ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս