Բաժիններ՝

Տեխասի նահանգապետը «Հարվի» փոթորկից վնասը գնահատել է 150-180 մլրդ դոլար

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչեւ 180 մլրդ դոլար: Այսպիսով, «Հարվի»-ն ամենաավերիչ տարերային աղետն է ԱՄՆ-ում: «Հարվի»-ն նույնիսկ ավելի մեծ վնաս է պատճառել, քան «Կատրինա» փոթորկը, որը 2005 թվականին ավերեց Նոր Օռլեանը, ասել է նահանգապետը Fox News-ին տված հարցազրույցում: Վաշինգտոնի պաշտոնական գնահատումների համաձայն, «Կատրինա»-ն ԱՄՆ-ի տնտեսության վրա նստել է 125 մլրդ դոլար:

Մինչդեռ, ինչպես նշում է BBC-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Բրոք Լոնգը նախազգուշացրել է, որ ջրհեղեղից տուժած շրջանները չպետք է ակնկալեն, որ Վաշինգտոնը կվճարի իրենց հաշիվները: «Հարվի» փոթորիկը պետք էահազանգ դառնա տեղի պաշտոնյաների համար, պնդում է Լոնգը: Չնայած այն բանին, որ ջուրը դեռեւս վերջնականապես չի քաշվել, Տեխասում եւ Լուիզիանայում արդեն սկսվել են վերականգնողական աշխատանքները:

«Հարվի» փոթորկի հետեւանքով զոհվել է առնվազն 47 մարդ, եւս երկու տասնյակ բնակիչներ անհայտ կորցած են համարվում: Ավելի քան 1 մլն բնակիչներ հարկադրած են եղել լքել իրենց տները, ամբողջովին ավերվել են առնվազն 43 հազար ամերիկացիների տներ: ԱՄՆ-ի կառավարությունն արդեն Կոնգրեսից 7,85 մլրդ դոլար է խնդրել վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար: Վերլուծաբանների գնահատումների համաձայն, «Հարվի» փոթորկը՝ 190 մլրդ դոլարի (երկրի ՀՆԱ-ի 1 տոկոսը) վնասով, կարող է ամենաավերիչը դեռնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: Հյուսթոնը եւ նրա արվարձանները, որոնց պատուհասել է «Հարվի» փոթորիկը, տալիս են ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մինչեւ 3,5 տոկոսը եւ ապահովում երկրի բոլոր աշխատատեղերի 2,4 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս