Հոկտեմբերի 6-ին ՀՀ զինված ուժերի զորավարժարաններում շարունակվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժության երկրորդ փուլը, որի շրջանակում խաղարկվում են ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը խոսել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի կալանավորման մասին։
Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին Արցախի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով այդ կարևոր ու պատասխանատու առաքելության մեջ:
«Բարսելոնան» հայտարարել է թիմի ավագ Անդրես Ինիեստայի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Իսպանացին կմնա Կատալոնիայում մինչև կարիերայի ավարտը:
«Վիճարկելի» և «քննարկման առարկա հանդիսացող» տարածքներ անվանումները խիստ խնդրահարույց եմ համարում: Ո՞ւմ կամ ինչի՞ համաձայն են դրանք վիճարկելի: Այս հարցերի պատասխանը կոնյունկտուրային է և «ռեալպոլիտիկ»: Այլ կերպ ասած՝ սա քաղաքական իրադրություն է, որն իրականությունը չի արտացոլում:
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի ընտրությամբ և համագումարով մենք թևակոխում ենք կինոյի զարգացման նոր փուլ:
Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Ջերմուկում նախագահ Սարգսյանը ծանոթացել է նաև աջափնյա թաղամասում և Կեչուտի ջրամբարի հարևանությամբ նախատեսված կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակման ընթացքին:
«Դուք չեք կորցրել Ամերիկան, քանի որ մենք միշտ ենք կանգնած լինելու ձեր կողքին»,- հայտարարել է նա:
«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունն իր պաշտոնական էջում վերահրապարակել է Վրաստանի պատրիարքարանի, Վիրահայոց թեմի եւ Վրաստանի մի քանի պետական կառույցների կողմից՝ Գումբուրդո գյուղի դեպքերի հետ կապված համատեղ հայտարարությունը՝ այն վերնագրելով ճնշման ազդեցության տակ ստորագրված անընդունելի հայտարարություն:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 09:36-ին Վայոց ձորի մարզի Եղեգիսի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարից տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հոկտեմբերի 6-ին գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի պատը փլուզվել է:
Փետրվարին մեկ լիտրը Մոսկվայում վաճառվում էր 36 ռուբլով, հիմա՝ 37.8 ռուբլով: Դրամի վերածած՝ բենզինի գինը Մոսկվայում բարձրացել է ընդամենը 17 դրամով: Այսինքն՝ ՀՀ-ում բենզինի գնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել միայն դրանով
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
«Մեր հանրապետության նախագահն ընդառաջ գնաց, ասաց՝ ես եմ ֆինանսավորելու այս ծրագիրը, ընդհուպ մինչև սյուների սարքելը, պատվանդանի տեղադրումը: Էնպես որ՝ մեր բյուջեից լումա չենք ծախսելու: Գեղեցիկ բան է լինելու, ամբողջ աշխահում էսպիսի մշակույթ կա: Բրյուսելում եղել եմ, կա, Հռոմում եղել եմ, կա: Հիմա մեր Երևանում ինչքա՜ն էսպիսի արձաններ են տեղադրված»,- ասաց Գյումրու քաղաքապետը:
Հոկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը շարունակել է մնալ հարաբերական հանգիստ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով դատական նիստում դատարանն ազատ է արձակել մի քանի կասկածյալների:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10.00-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են հոկտեմբերի 5-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, ջրատաքացուցիչի ծխատարից արձակված շմոլ գազի հետևանքով:
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դիմել է Թուրքիայի ու Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել անկախության հանրաքվե անցկացրած Իրաքի Քրդստանի հետ սահմանակետերը:
Այս տեսանկյունից բնական է, որ յուրահատուկ այցելություն էր, որովհետև նա անձամբ պետք է ծանոթանար Արցախի հետ, քաղաքական ղեկավարության հետ, ում հետ պետք է աշխատանք իրականացվի։ Այսինքն և՛ քաղաքական, և՛ տեխնիկական առումով շատ կարևոր էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 6-ին՝ ժամը 16.30-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Արթուր Զ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը կամ անձինք ժամը 13։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված բանալիով բացել են Արշակունյաց պողոտայի 52/2 շենքի բնակարաններից մեկի դուռը և այնտեղից գողացել խոշոր չափի գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։
Հասմիկ Ս.-ն փոխանցվել է Կումայրիի բաժնի ծառայողներին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները։
Կցանկանայի երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա ավանդույթների վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Հետևողական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն հարստացնել հայ-ռուսական համագործակցության օրակարգը նոր համատեղ նախաձեռնություններով և նախագծերով, ինչը, անկասկած, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների արմատական շահերին, ընթանում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման հունով:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 23:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վարդաշատ գյուղում այրվում է խոտի դեզ:
Տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը հանգեցնում է վարչական պատասխանատվության. ոստիկանությունը զգուշացնում է և հավաստիացնում` բոլոր օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։