
Պաշտոնական. Անդրես Ինիեստան երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մինչև կարիերայի ավարտը

Կիսապաշտպանը մնում է տանը:
«Բարսելոնան» հայտարարել է թիմի ավագ Անդրես Ինիեստայի հետ պայմանագրի երկարաձգման մասին: Իսպանացին կմնա Կատալոնիայում մինչև կարիերայի ավարտը:
Ինիեստան հոկտեմբերի 6-ին իր ստորագրությունը դրել է նոր պայմանագրի տակ, որից հետո ֆուտբոլիստը և «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անցկացրել են մամուլի ասուլիս:
Ինիեստայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում էր 2018թ. ամռանը:
Անդրես Ինիեստան հանդես է գալիս «կապտանռնագույնների» կազմում 2002 թվականից:
Կիսապաշտպանն ակումբի կազմում անցկացրել է 639 հանդիպում և դարձել է 55 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը