Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որի ընթացքում հավաստել է ԱՄՆի համար Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւորությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օդում պտտվող տարբեր լուրեր կան, որոնք գրեթե երբեք միս ու արյուն չեն ստանում, եւ դրանց մասին գրելն էլ բավականին բարդ է, քանի որ անանուն, առանց փաստերի գրելն անիմաստ է, իսկ կոնկրետացնելը՝ անհնարին եւ անգամ վտանգավոր։ Առնվազն տվյալ լրատվամիջոցը հերթական անգամ կարող է հայտնվել դատարանում, մեղադրվել զրպարտելու, ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Տղամարդու դին հայտնաբերվել է 2017թ. հունվարի 20-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում` կրծքավանդակի ձախ կեսի շրջանում ծակած-կտրած վնասվածքներով:
Հունվարի 21-ին Արարատի մարզում ահազանգ է ստացվել, որ 14-ամյա դպրոցական աղջկան առևանգել, ապա բռնաբարել են: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Որտեղից հավելեցին միայն, որ սույն ահազանգի հետքերով քննություն է ընթանում:
«Այսօր դեռ վաղ է խոսել Սիրիա տեղափոխվողների թվի մասին, սակայն կարող ենք ասել, որ շատերը մեկնում են Սիրիա` տեղում ծանոթանալու իրավիճակին, հասկանալու համար վերադառնալու ինչ հնարավորություններ կան, դիտարկում են իրենց գործը վերականգնելու տարբերակները: Այո, Լիբանանում գտնվող սիրիահայերի շրջանում Հալեպ վերադառնալու տրամադրություններ կան»,-ասաց Մելիք Քարագավորյանը:
Օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ հարկային ծառայության Գավառի տարածքային հարկային տեսչության պետ Հրանտ Կարապետյանը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսան: Հ. Կարապետյանի անձնակենտրոն գործունեությանը «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել:
Հունվարի 23-ին և լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 210 կրակոց:
Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ «ՍԱՍ»-ում ստուգումների հրահանգը իջեցվել է ամենաբարձր մակարդակով, ընդ որում, հրահանգված է ստուգել «ամենայն մանրամասնությամբ եւ խստորեն»:
Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած քաղաքական ուժերի և Գագիկ Ծառուկյանի միավորումը բացառվում է։ Անցած շաբաթա վերջին Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև տեղի է ունեցել հանդիպում, որից հետո միավորման հնարավորությանը վերջ է դրվել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է նախագահի հրամանագիր՝ դուրս բերելով ԱՄՆ-ը 12 երկրներից բաղկացած Միջխաղաղօվկիանոսյան առեւտրային համագործակցության համաձայնագրից: Երկուշաբթի օրը Թրամփի ստորագրած նախագահական գործադիր հրամանագիրը ի կատար է ածել վերջինիս նախընտրական շրջանի խոստումը այս համաձայնագրի վերաբերյալ: Թրամփը անվանել է այն «շատ լավ երևույթ ամերիկացի աշխատավորների համար»:
Կիրակի օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարն էր, որի ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել կուսակցության առաջին կին թեկնածուն՝ Հեղինե Բիշարյանը։
Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում ՀՅԴ-ն սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկները: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրու ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը:
Ըստ որոշ փորձագետների՝ ՀՀ դրամի կայունության պատճառներից մեկը բանկային համակարգում տեղի ունեցած իրադարձություններն են: Խոսքը բանկերի ընդհանուր կապիտալի մեծացման պահանջն է, որը 2014 թվականին սահմանեց Կենտրոնական բանկը:
Հունվարի 23-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամերիկայի դեսպանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շվեդիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Ալեքսանդեր Իսակը, ում ֆուտբոլային աշխարհում կոչում են երկրորդ Իբրահիմովիչ, պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդն իր կյանքի 1/3-ը ծախսում է քնելու վրա: Բայց անգամ այս ժամանակը չի հերիքում, որպեսզի լիարժեք հագենանք քնից: Առաջարկում ենք ծանոթանալ 7 Android հավելվածների, որոնք կօգնեն կարգավորել քունը և վերջապես հագենալ քնից:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:
Գիտնականները կարծում են, որ տարբեր կառույցներ կարող են պայքարել իրենց գործունեության մասին մարդկանց ապատեղեկացնելու փորձերի դեմ՝ ինքնուրույն հրապարակելով ապատեղեկատվություն. բայց ոչ մեծ քանակներով և անհապաղ մերկացմամբ: Գիտնականների կարծիքով՝ դա օգնում է բարձրացնելու ռեցիպիենտների զգոնությունը և նրանց պակաս հակված է դարձնում գայթակղիչ վերնագրերով կեղծ նորությունների նկատմամբ: Այս մեթոդի արդյունավետությունն առայժմ հաստատված է միայն մեկ գիտափորձով:
Մեծացեք, բայց մի մոռացեք այն անհոգության մասին, որ թագավորում է ձեր հոգում։ Այն կօգնի ձեզ դուրս գալ դժվար իրավիճակներից։
Instagram-ում կարելի է տարատեսակ լուսանկարներ և տեսանյութեր գտնել։ Lifehacker.ru կայքը գրում է, որ ցանկության դեպքում կարող եք դրանք հեշտությամբ պահպանել համակարգչում՝ փոքրիկ խորամանկության միջոցով։
Հիմալայան աղն օգնում է կարգավորել սերոտոնինի արտազատումը, ինչը չափազանց անհրաժեշտ է դեպրեսիայի դեմ պայքարում: Սերոտոնինը համարվում է նեյրոմեդիատոր քիմիական տարր, որը կարգավորում է մկանների կրճատումը, ախորժակն ու ցավերը, մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումն ու շնչառությունը:
Որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձևավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։
540K շարքի «Մերսեդեսներն» առաջին անգամ ներկայացվել են 1936 թվականին և համարվում են գերմանական մինչպատերազմական ավտոարդյունաբերության գագաթներից մեկը։
Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված է ընկերության կայքում:
Այնուամենայնիվ, «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ցանկանում վաճառել թիմի լավագույն ռմբարկուին: The Times-ը գրում է, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Կոստային ձմռանը 130 մլն ֆունտով: «Կապույտները» հետևում են այն տրամաբանությանը, որի համաձայն՝ իրենց կիսապաշտպան Օսկարին վերջերս չինական ակումբներից մեկը գնեց 60 մլն եվրոյով:
«Հեղինակի հոդվածը շատ մեծ ենթադրություն է, որովհետև Թրամփը դեռ նոր է սկսում իր պաշտոնավարումը և որևէ կարծիք, տրամադրվածություն չի արտահայտել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ։ Նա դեռ շատ հեռու է Նոբելյան մրցանակից և ԼՂ հարցը լուծելուց»:
Մալաթիայում կատարված կողոպուտները բացահայտվեցին:
Հայաստանում վաղուց գաղափարական արևմտամետներ և ռուսամետներ գոյություն չունեն, և այստեղ ընդամենը մեկ գաղափարախոսություն կա՝ ինչպե՞ս մտնել խորհրդարան:
Իրաքի կառավարական ուժերը ազատագրել են Մոսուլի արևելյան հատվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: