
«Չելսին» պատրաստ է բաժանվել Կոստայից 130 մլն ֆունտի դիմաց

«Կապույտներն» արդեն այս ձմռանը պատրաստ են վաճառել իրենց հարձակվող Դիեգո Կոստային 130 մլն ֆունտով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոստան, ըստ մամուլի տեղեկությունների, վիճել էր «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Դրա պատճառով նա բաց էր թողել թիմի մի քանի մարզում և «Լեսթերի» հետ հանդիպումը: Կոնտեն ինքը նշել էր, որ հարձակվողը չի մասնակցել խաղին՝ մեջքի հետ կապված պրոբլեմների պատճառով: Այս իրավիճակի պատճառով Կոստայի ապագան «Չելսիում» գտնվում է մեծ հարցականի տակ:
Այնուամենայնիվ, «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչը չի ցանկանում վաճառել թիմի լավագույն ռմբարկուին: The Times-ը գրում է, որ «Չելսին» պատրաստ է վաճառել Կոստային ձմռանը 130 մլն ֆունտով: «Կապույտները» հետևում են այն տրամաբանությանը, որի համաձայն՝ իրենց կիսապաշտպան Օսկարին վերջերս չինական ակումբներից մեկը գնեց 60 մլն եվրոյով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Տիանցզին Սունցզյան» ակումբի նախագահը հաստատել էր, որ հարցում է կատարել Դիեգո Կոստայի վերաբերյալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը