Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք ֆուտբոլիստներ ստանում են գայթակղիչ առաջարկներ Չինաստանից: Այդ ֆուտբոլիստների թվում է նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանի Ալվեսը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 30-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։
Համագյուղացու տնից գողություն կատարողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Ռուսական «Տու- 22Մ3» հեռավոր ռմբակոծիչները նոր հարված են հասցրել Սիրիայի Դեր Զոր նահանգում ԴԱԻՇ-ի դիրքերին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
ԱՊԼ-ի 22-րդ տուրի «Չելսիի» դեմ խաղի ժամանակ ծանր վնասվածք է ստացել «Հալ Սիթիի» ֆուտբոլիստ Մեյսոն Ռայանը:
Այսօր Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը հանդիպել էր լրագրողների հետ՝ բարձրաձայնելու քաղցրաշենցիների չլուծված հարցը՝ մթերված խաղողի դիմաց չվճարված գյուղացիների խնդիրը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են պայմանագրային զինծառայող, սերժանտ Արայիկ Սարգսյանի մահվան հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Գաջեթների հաճախակի կիրառության պարագայում մարդը նստում է էրգոնոմիկայի կանոնների խախտմամբ՝ թեքելով ողնաշարը: Ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս հենաշարժողական համակարգի խնդիրներ ու հիվանդություններ: Ընդ որում՝ տևական նստակյաց վիճակը ենթադրում է նյութափոխանակության դանդաղում, ինչը կարող է նպաստել մի շարք հիվանդությունների զարգացմանը, դիմադրողականության անկմանը, մարսողության ֆունկցիայի դանդաղմանը, վիտամինների ու հանքանյութերի ներծծման խանգարմանը:
Շաբաթվա կեսերին Մոսկվայի շրջանում սպասվում է մինչև 27 աստիճան կտրուկ ցուրտ, իսկ հանգստյան օրերին Մոսկվայում դարձյալ եղանակը կջերմանա, հայտնում է RIA Novosti-ն։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է Գերմանիայի Բադեն Վյուրթենբերգ երկրամասի հայ համայնքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Սարդարյանին:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է վաճառել մասնաբաժինը գերմանական Gascade գազատարում, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին։
Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածներից Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցում ժամը 16.20-ի դրությամբ բուժվում է ՀՀ 5 քաղաքացի։
Իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկին տեղի է ունեցել կառույցի նախագահի ընտրությունը, որի արդյունքում Պեդրո Ագրամունտը կրկին վերընտրվել է:
Սիրիայի ընդդիմությունը չի ցանկանում խոսել «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման դեմ պայքարի մասին մինչ օտարերկրյա ուժերի դուրսբերումն ու հրադադարի հաստատումը, հայտարարել է Սիրիայի ընդդիմության պատվիրակության խորհրդական Ուսամա Աբու Զեյդը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ և կատարել են պաշտոնեական կեղծիք:
Արաբական ԶԼՄ-ների 2 լրագրող կռվել է Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ա-Ջաֆարիի ելույթը Աստանայում լուսաբանելիս, հայտնում է RIA Novosti-ն։
«Գագիկ Ծառուկյանին նվաստացրած վիճակում հեռացրեցին, որովհետև նա հանդգնեց հայտարարել, որ թույլ չի տա սահմանադրական հանրաքվեն։ Նրան նվաստացրեցին, հեռացրեցին, հիմա էլ հրավիրեցին, որովհետև, եթե հանկարծ չանի, ու մարդիկ ոգևորվեն և հանկարծ դաշինքներ կազմեն, ցանկացած կոնգլոմերատ հայտարարի, որ՝ «ես գալիս եմ, որ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունենա», այդ դաշինքը հաջողության կհասնի, իսկ Գագիկ Ծառուկյանի դեպքում դա բացառվում է, նա դառնում է Սերժ Սարգսյանի երկրորդ երաշխավորը, որ չի լինի իշխանափոխություն»։
Կրասնոդարի Պավլովի շրջանում ավտոպատահարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներ Վանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը և Գարիկ Կոստանդյանը, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից: Տուժած Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։
Պարոն Պուտինն այս հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է պահում, քանի որ ահռելի լծակներ ունի Հայաստանի վրա։ Մոսկվան Հայաստանին դիտարկում է որպես իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանում:
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ լիագումար նիստում վերընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:
ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով: «ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը:
Հունվարի 24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի երեկոյան ժամերից, 26-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
«Տեսնում եմ, որ փորձում են ինչ-որ գաղափարական հենք ստեղծել, կամ գոնե դրա իմիտացիան ստեղծել, որ կա եվրոպամետություն, չգիտեմ՝ ինչամետություն։ Այսօր հիմնականում դաշինքները ձևավորվում են իշխանության գալու համար, որոշ ուժեր էլ՝ այդ ճանապարհին մանդատ ստանալու համար։ Այսինքն՝ կան որոշ փոքր կուսակցություններ, որոնց համար տարբերություն չկա՝ որտեղ կլինեն, միայն թե մանդատ ստանան»։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:
«Շուրջ 75000 քաղաքացի սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այս իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը:
Երկու-երեք ամիս հետո կավարտվի «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի շինարարությունը։ Ակնկալվում է, որ ««Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը կավարտվի այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։
«Ցանկացած ոլորտ պետք է կանոնակարգվի օրենքով: Ճարտարապետների պալատի ստեղծումն այսօր արդեն անհրաժեշտություն է: Սա մի օրենք է, որը կկարգավորի ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ, ինչպես նաև կլուծի ճարտարապետների հետագա կրթության խնդիրները: Միաժամանակ Պալատը կկարողանա իր վրա վերցնել ոլորտի ծանր բեռը, մի բան, որ բարդ է հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող Ճարտարապետների միության համար»:
«Մենք պետք է հասկանանք, որ չպետք է քաղաքականության մեջ մտցնենք և քաղաքական քննարկման առարկա դարձնենք բարոյահոգեբանական որևէ խնդիր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրական պրոցեսներն ընթանան ավելի համահունչ և վստահության մթնոլորտի ներքո»։
2016թ. Չինաստանում ծնվել է 17.86 մլն մարդ, ինչը ծնելիության ամենաբարձր մակարդակն է 2000 թվականից ի վեր։ Այս մասին հայտնել է Չինաստանի առողջապահության և երեխաների պլանավորման հարցերով պետական կոմիտեն։