Բաժիններ՝

«Ռեալը» Կուրտուայի համար «Չելսիին» առաջարկում է 30 մլն եվրո

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարող է կարիերան շարունակել «Ռեալում»:

Ըստ պարբերականի տեղեկության, մադրիդյան ակումբը սկսել է բանակցություններ վարել «Չելսիի» հետ՝ 24-ամյա բելգիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկելով 30 մլն եվրո: Նշվում է, որ «Ռեալն» արդեն առաջին անգամ չէ, որ փորձում է ձեռք բերել Կուրտուային: «Չելսին» և դարպասապահը դեռ չեն կարողացել պայմանավորվել պայմանագիրը 5 տարով երկարաձգելու վերաբերյալ: Դարպասապահի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ լրանում է 2019թ. ամռանը:

Անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Տիբո Կուրտուան անցկացրել է 22 խաղ, բաց է թողել 15 գնդակ և իրականացրել է 38 սեյվ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս