Առաջիկա խորհրդարանում տեղ գրավելու հարցում ՀՀԿ կանանց մեջ լուրջ մրցակցություն է սկսվել: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ԱԺ գործող կին պատգամավորներից ով չի լինելու ԱԺ-ում:
Թուրքիայում առաջին անգամ գլխաշոր կրող կին ուսանողը կսովորի երկրի Ռազմաօդային բարձրագույն դպրոցում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Չնայած Մհեր Սեդրակյանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, մեր տեղեկություններով, նա որոշել է «զադնի չդնել», թեեւ տարբեր տեղերում ասում է, որ որդին՝ Դավիթը, չի ենթարկվում իրեն եւ որոշել է առաջադրվել «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով»:
Ուշագրավ դեպք է գրանցվել Չարենցավանում: Լավաշ արտադրողի վրա խոշոր գումարի ակտ են գրել: Նա մի քանի անգամ խնդրել է գոնե նվազեցնել չափը, չեն համաձայնել: Ձեռներեցը ստիպված նամակ է գրել կառավարությանը` ներկայացնելով իրավիճակը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու է ՀԱԿ-ի ցուցակով։ Թե ցուցակի որ հորիզոնականը կզբաղեցնի, դեռ պարզ չէ։
Այն բանից հետո, երբ 2016 թվականի հոկտեմբերի 13-ին վախճանվեց Թաիլանդի Փումիփոն Ադուլյադեթ թագավորը (Ռամա IX-ը), Եղիսաբեթը դարձել է աշխարհի՝ ներկայում ապրող միապետերից ամենաերկարատև կառավարողը:
Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին իր կանխատեսումներն է արել՝ կապված բրիտանացի այլ բռնցքամարտիկների մասնակցությամբ մի քանի մենամարտերի հետ:
Chanel նորաձևության տունը 1909 թվականին Ֆրանսիայում հիմնել է մոդելագործ Գաբրիել (Կոկո) Շանելը: Առաջին խանութը բացվել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևություն բերեց գրկիրան ժակետը, փոքրիկ սև զգեստը, ուսին կրելու պայուսակը: Սկզբնապես նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսեց թողարկել օծանելիք, զարդեր, ժամացույցներ և կոսմետիկա:
Մեծ Պահքն այս տարի կմեկնարկի փետրվարի 27-ին: Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Մարդիկ կարող են նայել նույն լուսանկարին և տարբեր պատկերներ տեսնել։ Սա հետևանք է այն բանի, որ մարդկանցից յուրաքանչյուրը մտածողության յուրահատուկ ձև ունի։ Եթե ներքին անհանգստություն է առկա, ամենայն հավանականությամբ, լուսանկարում կնկատեք բացասական պատկերներ, և՝ հակառակը։ Նայեք լուսանկարին, ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում, և կիմանաք, թե ինչ է վկայում դա ներքին վիճակի մասին։ Մարդիկ կարող են նայել նույն լուսանկարին և տարբեր պատկերներ տեսնել։ Marketium.ru կայքը գրում է, որ սա հետևանք է այն բանի, որ մարդկանցից յուրաքանչյուրը մտածողության յուրահատուկ ձև ունի։ Եթե ներքին անհանգստություն է առկա, ամենայն հավանականությամբ, լուսանկարում կնկատեք բացասական պատկերներ, և՝ հակառակը։ Նայեք լուսանկարին, ֆիքսեք, թե ինչ եք առաջինը տեսնում լուսանկարում, և կիմանաք, թե ինչ է վկայում դա ներքին վիճակի մասին։
Անհանգիստ քուն, ցրվածություն, մոռացկոտություն… Ծանո՞թ երևույթներ են։ Եթե այո, ապա, ամենայն հավանականությամբ, մինչև քնելը զբաղվում եք հեռախոսով։ Առաջին հայացքից անվնաս այս սովորությունն օրգանիզմի համար վնասակար հետևանքներ կարող է ունենալ։
Շատ ուտելն ու քաղցրի օգտագործումն ավելորդ քաշ հավաքելու միակ պատճառները չեն։ Գոյություն ունեն մի խումբ հիվանդություններ, որոնց զարգացումը հանգեցնում է ճարպի և ավելորդ կիլոգրամների կուտակմանը։ Ավելորդ քաշի պատճառները կախված են ներքին օրգանների աշխատանքից։ Քաշի ավելացմանը դրդող հիմնական գործոնները հորմոնալ հավասարակշռության և այն օրգանների խանգարումներն են, որոնք հորմոններ են արտադրում։
Այս օրերին քաղաքացիների խոսակցությունների հիմնական թեմաներից մեկն առաջիկա խորհրդարանական ընտրություններին բաժանվելիք ընտրակաշառքի չափն է, որի մասին արդեն լեգենդներ են պտտվում։ Խոսում են մեկ ձայնի համար 10 հազարից մինչև 40-50 հազար դրամ ընտրակաշառքի հնարավորության մասին։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ հունվարի 31-ից փետրվարի 2-ը Իրան կատարած այցը արտաքին քաղաքականության ոլորտի ամենակարեւոր իրադարձություններից էր, որը դրական կանդրադառնա թե Հայաստանում, թե տարածաշրջանում ստեղծված ընդհանուր պատկերին:
Facebook սոցիալական ցանցը սկսել է համագործակցել ութ ֆրանսիական մեդիա ընկերությունների հետ, որպեսզի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախօրեին կարողանա ստուգել և զտել ֆեյսբուքյան կեղծ հրապարակումները:
«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է ռադիկալ միջոցների դիմել՝ թիմի արդյունքները բարելավելու համար: «Ինտերի» սեփականատերերը պատրաստ են գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել Անտոնիո Կոնտեին, հաղորդում է Tuttosport-ը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականին ապաստանի հայցի մերժում ստացած անձանց թիվը կազմել է 41 մարդ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, այդ թվում 16-ն Իրաքի, իսկ 13-ն Իրանի քաղաքացիություն ունեցող անձինք են եղել:
«ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը»։
Պաշտոնական Բեռլինը բազմիցս է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցելու եւ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իր մոտեցման մասին: Ապրիլյան պատերազմի օրերին չուշացավ այն ժամանակվա ԱԳ նախարար Շտայնմայերի հայտարարությունն այն մասին, որ ուժի գործադրումն անընդունելի է եւ չի կարող խնդրի լուծում դառնալ: Այսպիսով, Գերմանիան եւս իր նպաստը բերեց ապրիլին Ադրբեջանի հրահրած լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցմանը:
Փետրվարի 6-ին, ժամը 17.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերգեյ Մինասյանը կարծում է, որ նախկինում իշխանության շարքերը համալրած քաղաքական գործիչներին, ովքեր գալիք ընտրություններում հանդես են գալու ընդդիմադիր դաշտում, դժվար է լինելու աշխատել տարիներ շարունակ ընդդիմադիր դաշտում գործող ուժերի կողքին:
Ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Զոլաքար գյուղի 5 բնակիչներ:
Կարիկը «Կարմիր սատանաների» կազմում է 2006 թվականից: Մայքլը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 301 հանդիպում, խփել է 17 գոլ և հաղթել է 2007-08 Չեմպիոնների լիգան:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեքս Թիլերսոնին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներմուծվող ապրանքները տեղականով փոխարինելու գործընթացը տնտեսական աճին նպաստող գործոն է համարում:
Փախուստի պահին բնակարանագողերից մեկը բռնվեց: Կարճ ժամանակ անց եռյակը վնասազերծվեց:
«Եղիսեն նկարում է միայն տղամարդկանց դիմանկարներ, այն մարդկանց, որոնց մեջ նա լուսավոր և հետաքրքիր մի բան է տեսնում: Նա սիրում է նկարել մեր մեծերին՝ Արամ Խաչատրյան, Շիրազ, Առնո Բաբաջանյան… Հետաքրքիրն այն է, որ նա Արամ Խաչատրյանին ներկայացնում է՝ որպես զորավար: Շատ է սիրում լսել Արամ Խաչատրյան: Սիրում է նկարել Աստվածաշնչյան կերպարներ»,- նշում է Եղիսեի մայրը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում բուք է:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջոցով մինչ օրս 18 բնակարան է նվիրաբերվել: