
«Ինտերը» ցանկանում է հրավիրել Կոնտեին և տալ նրան 400 մլն եվրո տրանսֆերների համար

«Ինտերի» ղեկավարությունը պատրաստ է ռադիկալ միջոցների դիմել՝ թիմի արդյունքները բարելավելու համար: «Ինտերի» սեփականատերերը պատրաստ են գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել Անտոնիո Կոնտեին, հաղորդում է Tuttosport-ը:
Մարզիչն ինքը կստանա առատաձեռն պայմանագիր 4 տարվա համար՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով: Կոնտեին հասանելի կլինի նաև տրանսֆերային մեծ բյուջե. 400 մլն եվրո՝ թիմն ուժեղացնելու համար:
Պետք է նշել, որ «Ինտերի» ներկայիս մարզիչ Ստեֆանո Պիոլին կարողացել է նկատելի հաջողության հասնել թիմի հետ, ինչն էլ հանգեցրել է երկարատև հաղթական սերիայի: Այնուամենայնիվ, Պիոլին «Ինտերի» ղեկավարության կողմից դիտարկվում է՝ որպես ժամանակավոր տարբերակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը