Բաժիններ՝

Chanel-ը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը

Ֆրանսիայի Chanel նորաձեւության տունը ներկայացրել է նոր շիճուկ մաշկի համար՝ Blue Serum-ը: Այս մասին «Լենտա.ռու»-ին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ընկերության աշխատակիցների խոսքով՝ այդ միջոցը մաշկին առողջություն և երիտասարդություն է վերադարձնում ամեն քսելիս: Շիճուկը պարունակում է այնպիսի խոնավացնող նյութեր, ինչպիսիք են գլիցերինի, հալուրոնային թթվի ածանցյալները և կենսահամատեղելի պոլիմերներ, որոնք ամրացնում են մաշկի պաշտպանական շերտը:

Chanel նորաձևության տունը 1909 թվականին Ֆրանսիայում հիմնել է մոդելագործ Գաբրիել (Կոկո) Շանելը: Առաջին խանութը բացվել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձևություն բերեց գրկիրան ժակետը, փոքրիկ սև զգեստը, ուսին կրելու պայուսակը: Սկզբնապես նորաձևության տունն արտադրում էր միայն հագուստ և աքսեսուարներ, այնուհետև սկսեց թողարկել օծանելիք, զարդեր, ժամացույցներ և կոսմետիկա:

https://www.youtube.com/watch?v=ixapobsytKQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի