Թայսոն Ֆյուրին կարծում է, որ Կլիչկոն նոկաուտի կենթարկի Ջոշուային
Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին իր կանխատեսումներն է արել՝ կապված բրիտանացի այլ բռնցքամարտիկների մասնակցությամբ մի քանի մենամարտերի հետ:
Մասնավորապես, Թայսոն Ֆյուրին կարծում է, որ իր նախկին մրցակից Վլադիմիր Կլիչկոն նոկաուտի կենթարկի IBF վարկածով գործող չեմպիոն Էնթոնի Ջոշուային, իր ընկեր Թոնի Բելյուն կհաղթե Դևիդ Հեյին, իսկ Հյուի Ֆյուրին միավորներով կհաղթի WBO չեմպիոն Ջոզեֆ Պարկերին և կխլի նրանից չեմպիոնական գոտին:
Կլիչկո – Ջոշուա մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը