Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուն իմ մանկության հերոսն էր, բայց հիմա ամեն ինչ ավարտվել է». Կիլիան Մբապե

ՊՍԺ-ի հարձակվողը խոստացել է հաղթել պորտուգալացու ակումբին Չեմպիոնների լիգայում: Մբապեն հայտարարել է, որ հիմա ինքը հավասարվում է իր թիմակիցներին:

«Ռոնալդուն իմ մանկության հերոսն է: Հիասքանչ էր հանդիպել նրա հետ, երբ ես այցելել էի «Ռեալի» մարզաբազա: Բայց ես մարտիկ եմ, և ինձ համար ամենակարևորը հաղթանակն է: Ես հիանում էի Ռոնալդուով, երբ ավելի երիտասարդ էի, բայց հիմա ամեն ինչ ավարտվել է: Գնում եմ «Սանտյագո Բերնաբեու»՝ խաղալու և հաղթելու:

Կրիշտիանուն հաղթել է 5 «Ոսկե գնդակ»: Նա գերազանց ֆուտբոլիստ է, բայց ես նույնպես լավն եմ: Մեզ մոտ է Նեյմարը, և ես կարծում եմ, որ նա շատ նման է Ռոնալդուին: Իսկ Կավանիից ես սովորում եմ լինել ռմբարկու»,- Մբապեին է մեջբերում Goal.com-ը:
«Ռեալը» և ՊՍԺ-ն կհանդիպեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս