ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացուհու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին, ով մեր երկրում է գտնվում «Երևանյան հեռանկարներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում:
ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տվեց: Որոշումը հաստատվեց գործադիրի նիստում:
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող և կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի նիստ:
ՀՀ կառավարությունը փոփոխություններ կատարեց 2004 թվականի մարտի 4-ին ընդունված «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ արտոնյալ բժշկական օգնության մասին» որոշման մեջ:
Ուկրաինական կողմն սկսել է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տարածքում գերի մնացած ուկրաինացիների ազատման հերթական բանակցությունները:
Կառավարությունը «Դատա Քյուբ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողի թույլտվություն տրամադրեց:
Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնում «Բանդայի» հայտնի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստի փորձի, ինչպես նաև հիվանդանոցում հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծին: Փոփոխություններն ուղղված են վարչական ռեսուրսի չարաշահման ու հարկադրանքով քվեարկելու դեպքերը կանխելուն:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:
Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության` մի կողմից և՛ Եվրոպական միության, և՛ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների, մյուս կողմից՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի և Բելգիայի «Օկապի Աալսթար» ակումբի առաջատար խաղացող Անդրանիկ Չրաբաշը Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստն է:
Քիչ առաջ Ժուռնալիստների միության համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը մի քանի անգամ ԱԳՆ-ի իր գործընկերներին տվել է մի հարց, որից նրանք նեղացել են. ո՞ւր է Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանը նկատեց, որ մեր արտաքին քաղաքականության վրիպումներից մեկի հետևանքն է այն, ինչ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Երուսաղեմում:
Ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը՝ հորդորելով բոլորին դրսևորել հանդուժողականություն և ժամանակն օգտագործել ըստ էության, որպեսզի համագումարն ունենա կոնկրետ արդյունք:
Այս պահին Գրողների միության դահլիճում շարունակվում է Ժուռնալիստների միության համագումարը, որը միության նոր նախագահ պետք է ընտրի:
Ժուռնալիստների մության 12-րդ համագումարն անցնում է լարված մթնոլորտում: Աստղիկ Գևորգյանը հաշվետվություն ներկայացրեց, որից հետո խոսքի իրավունք խնդրեց միության անդամ Լավրենտի Միրզոյանը՝ հայտարերելով, որ համագումարն օրենքից դուրս է:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում ծիրանի հյութից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1957 թ. ծնված Գյուլնարա Խ.-ն, 2010 թ. ծնված Դավիթ Խ.-ն և 2001 թ. ծնված Ալլա Խ.-ն:
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 2017թ. ամենամեծ և ամենակարևոր քաղաքական իրադարձությունը համարում է ՀՀ-ԵՄ համագործակցության մեկնարկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն այնպիսի փաստաթուղթ է, որի իրագործումը խիստ շաղկապված է հայկական կողմի հետ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել, եւ հայտնել է, որ կարգադրել է իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքին սպառնալիքի դեպքում գործել վճռականորեն, «ոչ ոքի գերի չվերցնել», տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք մարմիններին ամրացված 33 միավոր տրանսպորտային միջոցները հետ կվերցվեն և կամրացվեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ հետագայում դրանք օտարելու նպատակով:
Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Յուրաքանչյուր տարվա վերջում «Լիդիան Արմենիա»-ն հրապարակում է Ամուլսարի հարակից համայնքների տեղական բյուջեներ վճարված գումարները՝ որպես թափանցիկ աշխատելու պարտավորության մի մաս:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային:
Գրողների միության դահլիճում մեկնարկել է Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը, որի ընթացքում այսօր պարզ կդառնա միության նոր նախագահի անունը:
Այսօր կառավարության նիստը սովորականից շատ ավելի երկար տևեց: Նիստի վերջում, օրակարգը սպառելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանն արձանագրեց նիստի անսովոր երկար ընթացքը: Նա նշեց, որ քննարկվեց 71 հարց, որից 34-ը` չզեկուցվող:
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հերթական օրենսդրական նախագիծը: Պողոսյանն առաջարկել էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարել:
Ապրիլի 22-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի 21-ամյա զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործն արդեն դատարանում է. այն կքննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը: