Բաժիններ՝

Հայաստանում տեխնոլոգիական համալսարան կհիմնվի

Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ համալսարանը կոչված է դառնալու համաշխարհային հավակնություններով առաջատար համալսարան, որը կհանդիսանա հարթակ կրթության, հետազոտությունների և տեխնոլոգիական ձեռներեցության համար։

«Հայեցակարգը սահմանում է Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակները, ստեղծման, գործունեության կազմակերպման սկզբունքներն ու առանձնահատկությունները և հիմք է հանդիսանում տեղական և միջազգային գործընկերների հետ բանակցությունների համար: Տեխնոլոգիական համալսարանի ռազմավարական նպատակը Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացումն ու տարածումն է»,- նշեց նախարարը։

Մկրտչյանի համոզմամբ, համալսարանը կնպաստի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների ուղղությամբ բարձրագույն կրթության զարգացմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս