Երբ օրգանիզմը գոռում է՝ SOS. ջրազրկման 6 նշաններ
Մեր մարմնի յուրաքանչյուր բջիջը խոնավության կարիք ունի: Հենց օրգանիզմը զգում է, որ այն չափազանց քիչ է, SOS ազդանշան է ուղարկում՝ գլխապտույտի, հոգնածության և գլխացավի տեսքով:
«Ежевика»-ն ներկայացնում է ջրազրկման նշանները:
1. Միաժամանակ չոր և յուղոտ մաշկ
Այդպես լինում է: Ջրի պակասից չոր մաշկը, միևնույն է, փայլում է: Նշանակում է՝ յուղոտ մաշկն ուղղակի ջրազրկվել է և հեղուկ է պահանջում:
2. Բերանի տհաճ հոտ
Իհարկե, առաջին հերթին՝ պետք է ուշադրություն դարձնել ատամների վիճակին և ներքին օրգանների հովանդություններին: Բայց վատ հոտի հիմնական պատճառ դառնում է անբավարար թուքը: Դա նպաստում է մանրէների բազմացմանը:
3. Մշտական քաղց
Հիպոթալամուսը պատասխանատու է միաժամանակ և՛ քաղցի, և՛ ծարավի համար: Իսկ մենք սխալ ենք հասկանում ուղեղի նշանը և պատրաստվում ենք ուտել: Դուք կզարմանաք, բայց խմելով մեկ բաժակ ջուր՝ կարելի է չեզոքացնել քաղցը:
4. Տկարություն
Մշտական քնկոտությունը և հոգնածությունը ստիպում են մարդուն իրեն հիվանդ զգալ: Ջրի անբավարար լինելը կարող է լինել այդ իրավիճակի գլխավոր պատճառը: Իհարկե, բժշկի պետք է դիմել ամեն դեպքում, բայց սկզբում փորձեք մեկ բաժակ ջուր խմել:
5. Ավելորդ կիլոգրամներ
Նույնիսկ դիետա պահելով՝ դուք ավելորդ կիլոգրամներ եք հավաքում: Բանն այն է, որ ջրազրկումը դանդաղեցնում է նյութափոխանակությունը:
6. Մարզումներ
Որպեսզի մարզումները չդառնան վատ ինքնազգացողության պատճառ, մի մոռացեք ընթացքում փոքր չափաբաժիններով ջուր խմել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը