Բաժիններ՝

Հայաստանում չնախատեսված տեղերում աղբ թափելու համար կսահմանվեն պատժամիջոցներ

Կառավարությունը հավանություն տվեց «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, մասնավորապես, բարելավել հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակը:

«ՀՀ բնակավայրերում աղբահանության վճարների վերլուծությունների արդյունքներով առաջարկվում է սահմանել նաև աղբահանության դրույքաչափի նվազագույն շեմը, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում»,- ասաց նախարարը:

Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով համապատասխան պատժամիջոցներ սահմանել՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար:

Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու, տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելու և այլ դեպքերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս