Սպորտի ղեկավարները գրպանել են Մխիթարյանի՝ լավագույն մարզիկ ընտրվելու հնարավորությունը․ Ռուբեն Հայրապետյան. Azatutyun.am
Հայրապետյանի խոսքով կյանքում մի սխալ է թույլ տվել՝ մտել է քաղաքականություն ու դարձել է պատգամավոր․ – «Խոստանում եմ, որ այլևս չեմ անի նման բան»:
«Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի լավագույն մարզիկների ընտրությանը, հայկական ֆուտբոլին ու Հենրիխ Մխիթարյանի մրցելույթներին:
ՀՖՖ նախագահի կարծիքով, «առնվազն վերջին 4-5 տարիներին հայրենական սպորտի ղեկավարները գրպանել են Հենրիխ Մխիթարյանի՝ 10 լավագույն մարզիկների թվում ընդգրկվելու հնարավորությունը»: Հայրապետյանն այն անձանց շարքում էր, ովքեր բողոքարկում էին Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության կարգը և չափորոշիչները:
Մինչ այժմ 10 լավագույն մարզիկներին որոշում էին իրենց սահմանած չափորոշիչներով միայն մարզական լրագրողները: Սակայն կարգը փոխվեց, Սպորտի և երիտասարդության նախարարը վստահեցնում էր, որ դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Այդ քննարկումներին, Հայրապետյանի խոսքով, նաև ակտիվ մասնակցություն է ունեցել և իր առաջարկներն է արել ՀՖՖ-ը:
«Ֆեդերացիան ոչ թե դժգոհ է եղել քվեարկությունների դեմ, այլ ուղղակի այն ֆարսը, որը կատարվել է տարիներ շարունակ՝ ֆուտբոլը ընդհանրապես մարզաձև չհամարելով, փորձել են չընդգրկել ֆուտբոլիստ նույնիսկ ցուցակում, որ քվեարկությանը մասնակցի» ,- ընդգծեց Հայրապետյանը՝ հավելելով․ – «Էստեղ խնդիրն այն է, որ մենք ունենք աշխարհահռչակ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս շատ բարձր մակարդակով միջազգային բոլոր ասպարեզներում, հանդիսանում է մեր ազգային հավաքականի ավագը, որը ամեն ինչ անում է, որ մեր հավաքականը ունենա հաջողություն: Իսկ այն, որ մեր հավաքականը չի դարձել աշխարհի կամ Եվորպայի մրցանակակիր, չի նշանակում, որ ֆուտբոլը սպորատաձև չէ: Նույն հաջողությամբ կարող ենք ասել՝ Խորեն Հովհաննիսյանին 10 տարի շարունակ ինչո՞ւ էին ճանաչել Հայաստանի լավագույն 10 սպորտսմենների մեջ՝ «Արարատը» չլինելով չեմպիոն»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում