Կառավարությունը կսահմանի 2018-ի պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և գնումների անվանացանկը
Գործադիրն ընդունեց «ՀՀ 2018 թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի պահանջով, ըստ որի տվյալ տարվա պետբյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 45 օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը սահմանում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և այդ օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:
«Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է սահմանել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, հաստատել պետության կարիքների համար 2018 թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնումների անվանացանկը, ինչպես նաև օրենքով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը»,- ասաց Արամյանը: