Բաժիններ՝

Կատարելագործվելու է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը

Կառավարությունը հավանություն տվեց «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտների բարեփոխումների» հայեցակարգին, որի նպատակն է ապահովել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների և շահագրգիռ մարմինների հետ փոխշահավետ քննարկումների բնականոն ընթացքը: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ներկայացված են հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում ներկայում իրականացվող կարգավորման քաղաքականությունը, աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման, մասնագետների որակավորման ու աուդիտորական կազմակերպությունների նկատմամբ իրականացվող որակի հսկողության գործընթացները:

«Փաստաթղթում անդրադարձ է կատարվում բարեփոխումների առաջարկվող ուղղություններին՝ հաշվի առնելով ներկայում ընդունված միջազգային լավագույն փորձը, առաջարկվում է ոլորտների կարգավորման ու դրանց նկատմամբ վերահսկողության նոր՝ մասնագիտացված կառույց-հանրային վերահսկողության խորհուրդ մոդելը: Հայեցակարգով առաջարկվում է ճշգրտել նաև պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների շրջանակը՝ ներկայում գործող օրենսդրական ձևական պահանջից անցում կատարելով իրապես աուդիտի ենթարկվելու հանրային պահանջ ունեցող ընկերությունների ներգրավմանը»,- ասաց Արամյանը: Արդյունքում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման ոլորտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031