Բաժիններ՝

Արարատում տղամարդը 14-ամյա աղջկան քաշելով՝ տարել է այգի, պառկեցրել հողաթմբին…

Արարատի մարզում 14-ամյա աղջկա բռնաբարության փորձի դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի գյուղերից մեկում պատահական հանդիպելով նույն գյուղի 14-ամյա անչափահաս բնակչուհուն, նրա կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, ձեռքից բռնել ու քաշելով տարել է համագյուղացու տանը կից այգու հարակից հատված, նրան պառկեցրել է հողաթմբին, հանել իր և աղջկա տաբատները ու ներքնազգեստները, նրա կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով՝ մի ձեռքով փակել է նրա բերանը, այնուհետև, աղջկա դիմադրությունը կոտրելու նպատակով՝ մի քանի անգամ հարվածել է նրա դեմքին, սեղմել կրծքերը՝ պատճառելով դեմքի աջ այտային շրջանի, աջ կրծքի մեկական արյունազեղումների ձևով մարմնական վնասվածքներ, կատարել այլ գործողություններ, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ աղջկա օգնության կանչերից հետո տնից դուրս է եկել, նրանց է մոտեցել տղամարդը, մի կողմ քաշել ամբաստանյալին, իսկ աղջիկը փախչելով գնացել է տուն:

Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031