«Հայկական արտադրանքը հատուկ կարգավիճակ ունի ռուսական շուկայում». Անդրեյ Բաբկո

«Թուրքիայից գյուղատնտեսական ապրանքների արտահանումը չի խանգարի հայկական մթերքների արտահանմանը Ռուսաստան։ Հայկական արտադրանքը ռուսական շուկայում միշտ բարձր տեղ է զբաղեցրել։ Հայաստանի արտադրանքն իր քանակով չի բավարարում անգամ Մոսկվայի պահանջներին, բայց այն հատուկ կարգավիճակ ունի, դրա համար որևէ խոչընդոտ չի առաջանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց  Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն։

Ինչ վերաբերում է հայ գործարարների համար ռուսական սահմանին առաջացող խնդիրներին, նա ասաց, որ բոլոր խնդիրները կլուծվեն, եթե ուղիղ ճանապարհ կառուցվի.

«Եթե լինի ուղիղ ճանապարհ, նման խնդիրներ չեն առաջանա, քանի որ խնդիրները հիմնականում առաջանում են Վրաստանում։ Տարբերակներ կան, քննարկվում է թունելային ճանապարհների հարցը, օրինակ՝ Աբխազիայով, և այլն։ Դա հիմնականում հայկական կողմի խնդիրն է։ Եթե քեզ մոտ ամեն ինչ մաքուր է, ապա ոչ ոք ավել վճարներ չի պահանջի։ Այստեղ կոռուպցիայի խնդիր կա, դրա համար պետք է նման դեպքերի մասին բարձրաձայնել, դատական գործեր լինեն։ Պետք են կոնկրետ փաստեր՝ դատարանով նման դեպքերի դեմ պայքարելու համար»։

Հարցին՝ իրենց չե՞ն դիմել նման խնդրով, նա այսպես պատասխանեց. «Ո՛չ։ Մեզ դիմել են այն հարցով, որ թուրքական լոլիկը հայկականի անվան տակ արտահանվել է Ռուսաստան։ Հայկական կողմն ընդունել է դա։ Ա՛յ այդ հարցով մենք զբաղվել ենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031